Karevorinfo  Իրադարձություններ  270

Ալիևը պատասխան է տալու իր ստերի համար․ Ադրբեջանի ժողովրդին մեծ հիաթափություն է սպասում․ Անուշ Բեղլոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:30 ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2020 թ.
Ալիևը պատասխան է տալու իր ստերի համար․ Ադրբեջանի ժողովրդին մեծ հիաթափություն է սպասում․ Անուշ Բեղլոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանի հետ

– Տիկի՛ն Բեղլոյան, այսօր Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները խորհրդակցություններ են անցկացնում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել Մոսկվա։ Այս բանակցությունների օրակարգը ո՞րն է։

– Ինչպես հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը՝ այս բանակցությունները վարվելու են բացառապես հումանիտար հրադադարի, դիակների, գերիների փոխանակման հարցերի շուրջ։

– ՌԴ նախագահ Վալդիրմիր Պուտինը, որ խոսել էր երկու երկրների ղեկավարների հետ, կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները՝ ելնելով զոհերի մարմիններն ու գերիների փոխանակման նպատակով։ Ի՞նչ եք կարծում՝ կողմերը կբավարարվե՞ն միայն այս օրակարգով, թե՞ կարող է խոսք գնալ ընդհանրապես կրակը դադարեցնելու մասին։

– Դա մենք կտեսնենք հետագա զարգացումներից, ինչպես նաև հետագայում կարելի է հետևություններ անել, դիտարկելով, թե ինչպես կպահպանվի այդ հրադադարը։ Այս պահին մենք չենք տեսնում դեռևս լիակատար հրադադար, և Պաշտպանության նախարարության կողմից պարբերաբար ստանում ենք տեղեկատվություն, որ ադրբեջանական կողմը շարունակում է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ։ Այնպես որ, այս պահին կարծում եմ՝ բանակցությունները կսահմանափակվեն այդ օրակարգով։ Բազմաթիվ անգամ մեր կողմը հայտնել է՝ որպեսզի այլ բանակցություններ լինեն՝ ավելի շոշափելի և էական հարցերի շուրջ, մեզ համար պարտադիր է առաջին հերթին Ադրբեջանի կողմից առհասարակ հարձակման և հայատյաց հռետորաբանության դադարեցումը, ինչպես նաև արտասահմանյան ահաբեկիչ խմբավորումներին այդ շրջանից հեռացնելը, ինչը մեզ համար սկզբունքային է։ Որևէ էական կարգավորման վերաբերող կամ այլ բանակցություններ հայկական կողմը չի պատկերացնում և չի պատրաստվում վարել։

– Ադրբեջանի նախագահը կարծես իր իսկ խոսքերի գերին դարձած լինի՝ խոստումներ է  տվել իր ժողովրդին, որոնցից գլխավորն Արցախն ազատելն է հայերից և Ադրբեջանի կազմ մտցնելը։ Այսպիսի կոշտ հայտարարություններ երբ արվում են պատերազմի փուլում, արդյո՞ք հեշտ կլինի Ալիևի համար հրաժարվել այդ հրապարակային պահանջներից։

– Շատ լավ հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը։ Այո՛, Ալիևը որպես երկրի ղեկավար կորցնում է իր լեգիտիմությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում։ Մենք ապրում ենք արբանյակային հետախուզության և դիտարկումների աշխարհում և այդ արբանյակային դիտարկումները հասանելի կլինեն նաև Ադրբեջանի հանրությանը, հիմա հասանելի են ամբողջ աշխարհին։ Արձանագրվում են արբանյակային լուսանկարների կողմից շատ փաստեր և ցույց են տրվում։ Գոյություն ունեցած փաստերը ի հայտ են գալիս և Ադրբեջանի ժողովրդին սպասվում է շատ ուժեղ հիասթափություն, և ցանկացած քարոզչական հայտարարություն, ցանկացած սուտ, որ Ադրբեջանի նախագահը հասցրել է իր ժողովրդին հրամցնել, ինքը փաստորեն պատասխան է տալու այդ ցանկացած հայտարարության և ստի համար։

Ներքին լեգիտիմության տեսանկյունից կարծում եմ, որ չափազանց խոցելի է դառնում Ալիևի ռեժիմը։ Էլ չասեմ արտաքին աշխարհի աչքի առաջ, որովհետև Ադրբեջանի սուբյեկտայնությունը որպես երկրի, կասկածի տակ է դրվում։ Մի քանի օր շարունակ Ադրբեջանը շփվել է արտաքին աշխարհի հետ Թուրքիայի միջոցով՝ նախագահ Էրդողանն էր պատասխանում միջազգային հանրության կոչերին, որոնք ուղղված էին Հայաստանին և Ադրբեջանին կամ Արցախին և Ադրբեջանին։ Դա նշանակում է, որ նաև որպես միջազգային սուբյեկտ Ադրբեջանի նախագահն ու Ադրբեջան երկիրը պետք է ընկալվեն որպես Թուրքիայի սատելիտ կամ նրա հովանու տակ գտնվող մի տարածք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան