Karevorinfo  Իրադարձություններ  463

ԼՂ հակամարտության կողմերը կարող են շուտով հրադադար կնքել

14:05 ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2020 թ.
ԼՂ հակամարտության կողմերը կարող են շուտով հրադադար կնքել

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հրադադար կնքել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ այսօր երեկոյան կամ վաղը։ Այս մասին AFP-ին հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Կենտրոնանում ենք այսօր երեկոյան կամ վաղը խաղաղության հասնելու ուղղությամբ, սակայն ամեն ինչ դեռ հուսալի չէ»,- գործակալությանն ասել են Ելիսեյան պալատից։

Նշվում է, որ Ֆրանսիայում նման եզրահանգման են եկել նախագահ Էմանուել Մակրոնի՝ հինգշաբթի երեկոյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ուրբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներից հետո։