Karevorinfo  Իրադարձություններ  210

Հայաստանի ու Ադրբեջանի դրական արձագանքը՝ հնարավորություն ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման համար․ Կոսաչով

13:15 ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2020 թ.
Հայաստանի ու Ադրբեջանի դրական արձագանքը՝ հնարավորություն ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման համար․ Կոսաչով

Ռուսաստանի կողմից բանակցություններ սկսելու առաջարկին Հայաստանի ու Ադրբեջանի դրական արձագանքը հնարավորություն է ընձեռում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՌԴ Դաշնային ժողովի  միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը։

«Ռուսաստանի նախագահի հզոր նախաձեռնությունը։ Ռազմական գործողությունների դադարեցման ու բանակցությունների վերադարձի հնարավորություն»,- գրել է Կոսաչովը։

Նա հավելել է, որ Ռուսաստանն այս փուլում իր առաքելությունն ամբողջությամբ կատարել է։

«Այժմ հերթն Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների քաղաքական կամքինն է։ Չափազանց կարևոր են Մոսկվայում համապատասխան նախարարների այսօրվա խորհրդակցությունները։ Բարի երթ»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԼՂ հակամարտության կողմերին ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել՝ զոհերի մարմինների և գերիների փոխանակման նպատակով։