Karevorinfo  Իրադարձություններ  202

Իռլանդիայի հայերը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դատապարտելու խնդրագիր են ներկայացրել խորհրդարանին

22:35 հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2020 թ.
Իռլանդիայի հայերը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դատապարտելու խնդրագիր են ներկայացրել խորհրդարանին

Իռլանդիայի հայ համայնքը Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և նրան սատարող Թուրքիայի կողմից հակամարտությունում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը դատապարտելու խնդրագիր է ներկայացրել խորհրդարանին. այս մասին ասված է համայնքի տարածած հաղորդագրության մեջ:

Իռլանդիայի հայ համայնքը խնդրագիրը փոխանցել է Իռլանդիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամներին խորհրդարանի շենքի դիմաց իրականացված բազմամարդ խաղաղ ցույցի ընթացում:

Հավաքի մասնակիցները եղել են Հայաստանի և Արցախի դրոշներով և Թուրքիային ու Ադրբեջանին դատապարտող պաստառներով: Նրանք կատարել են հայրենասիրական երգեր ու վանկարկել` «Էրդողան` ահաբեկիչ» և «Ալիև` ահաբեկիչ»:

Հայ համայնքի անդամները խնդրագրով կոչ են արել դատապարտել Ադրբեջանին` ագրեսիայի համար, իսկ Թուրքիային՝ ռազմական ուժի կիրառման և Սիրիայից Ադրբեջան ջիհադիստական խմբավորումների տեղափոխման ճանապարհով հակամարտությանը ակտիվ մասնակցության համար:

Ավելի քան 1300 մարդ, հիմնականում իռլանդացիները, ստորագրել են խնդրագիրը մեկ օրվա ընթացքում:

Պատգամավորների հետ հանդիպումների ընթացքում համայնքի անդամներն ընդգծել են, որ նրանց չի գոհացնում Իռլանդիայի ԱԳ նախարարի խաղաղության կոչը, քանի որ այն ուղղված է երկու կողմերին էլ: Նրանք նշել են, որ ժամանակն է ամեն ինչ կոչել իր անուններով, իսկ ագրեսորին դատապարտել: