Karevorinfo  Իրադարձություններ  158

Քրիստոնեության կղզյակ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան պետք է դատապարտվի.  Կոմիտասի «Կռունկը» Մոնսերատ Կաբալյեի կատարմամբ՝ Գանձասարում

20:40 հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2020 թ.
Քրիստոնեության կղզյակ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան պետք է դատապարտվի.  Կոմիտասի «Կռունկը» Մոնսերատ Կաբալյեի կատարմամբ՝ Գանձասարում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը բացառիկ իրավունքով առաջին անգամ ներկայացնում է «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզի» խորագրով հոլովակը, որում իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի երջանկահիշատակ Մոնսերատ Կաբալյեն Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարում է Կոմիտասի «Կռունկը»:

«Հայաստանը միշտ եղել է քրիստոնեության բնօրրանը: Գանձասարի ուժը հավատի մեջ է. այդ անսահման հավատն է ինձ բերել այստեղ: Ամենուր կարող եմ ասել՝ ես եղել եմ Գանձասարում, և դա ինձ համար չափազանց կարևոր է: Սա սովորական ուխտագնացություն չէ, և Գանձասարն էլ սովորական վայր չէ. Հայաստան-Արցախ քրիստոնեության կղզում Գանձասարը Ավետյաց երկիրն է: Երջանիկ եմ, որ աշխարհին կարող եմ լուր փոխանցել այս քրիստոնեական կղզուց, որ այդքան հեռու է տարածության մեջ և այդքան մոտ՝ մեր սրտերում: Քրիստոնեական Արցախը մեզ միավորում է իր հավատով՝ մեր ձեռքից բռնած ուղղորդելով դեպի ապագա: Այս երկիրը ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև քրիստոնեության պատմության արմատը»,- ասել է երգչուհին Արցախ կատարած այցի ժամանակ:

Ականատեսները պատմում են, որ Գանձասարում երգչուհին զմայլվել է եկեղեցու գեղեցկությամբ, հպվել պատերին, երկար ուսումնասիրել արձանագրությունները: Նա չի թաքցրել հիացմունքը հայ միջնադարյան եկեղեցական ճարտարապետական արվեստի նկատմամբ՝ հետաքրքրությունը բացատրելով հայկական քրիստոնեական հուշարձանների առատությամբ:

Տեսահոլովակի կադրերը 2014 թ. Մոնսերատ Կաբալյեի արցախյան այցից են. հոլովակի ցուցադրման բացառիկ իրավունքը հանրահայտ «Starmus Universe» կազմակերպությունը փոխանցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Հոլովակը քաղաքակիրթ աշխարհին մեկ անգամ ևս հիշեցնում է ու հորդորում, որ Հարավային Կովկասում քրիստոնեության կղզյակ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան պետք է դատապարտվի։

Впервые Министерство образования, науки, культуры и спорта РА, пользуясь исключительным правом, представляет композицию «Армения и Арцах: Остров христианства», в которой всемирно известная испанская оперная певица Монтсеррат Кабалье в сопровождении Национального филармонического оркестра Армении исполнила «Крунк» Комитаса. «Армения всегда была домом для христиан. Сила Гандзасара – в его вере, и эта вера привела меня сюда. Я везде буду рассказывать, что была в Гандзасаре, и это для меня очень важно. Это не простое путешествие – это паломничество, и Гандзасар не просто место. Гандзасар на христианском острове Армения-Арцах – райское место. Я рада, что могу отправить весточку с этого христианского острова, который находится так далеко территориально, но так близок нашим сердцам. Христианский Арцах объединяет нас своей верой, держа нашу руку и направляя нас в будущее. Эта страна является не только христианским островом, но и корнями христианства», – говорила певица во время приезда в Арцах. Очевидцы рассказывали, что певица восторгалась красотой церкви Гандзасар, трогала стены, долго рассматривала церковные летописи․ Она не скрывала восхищения средневековой церковной архитектурой, объясняя интерес наличием множества армянских христианских памятников. Кадры визита Монсерат Кабалье в Арцах запечатлены на видео 2014-го года. Эксклюзивное право на показ этого видео всемирно известная компания «Starmus Universe» передала Министерству ОНКС РА. Видео еще раз напоминает и призывает цивилизованный мир обратить внимание и осудить агрессию Азербайджана по отношению к христианскому острову на Южном Кавказе по имени «Армения и Арцах»․
RA ESCS Ministry possessing the exclusive right presents the composition “Armenia and Artsakh: the Island of Christianity” for the first time, in which the world-famous Spanish opera singer Montserrat Caballé performs Komitas “Krunk” (The Crane) with the accompaniment of the Armenian National Philharmonic Orchestra. “Armenia has always been the cradle of Christianity. The power of Gandzasar is in faith. that boundless faith has brought me here. I can say everywhere that I have been to Gandzasar, it is very important for me. This is not an ordinary pilgrimage, and Gandzasar is not an ordinary place either. Gandzasar is the Promised Land on the island of Armenia-Artsakh Christianity. I am delighted that I can spread the news all over the world from this Christian island that is so far away in space but so close to our hearts. Christian Artsakh unites us with its faith while holding our hand and guiding us to the future. This country is not only a Christian island but the root of Christian history,”- said the opera singer during her visit to Artsakh. The witnesses told that the singer was astonished by the beauty of the church in Ganzasar. With great excitement, she was touching the walls, and exploring the manuscripts. She was excited about the beauty of Armenian medieval architecture. She associates the beauty of architecture with the abundance of Christian monuments. The footage of the video in 2014 is from Montserrat Caballe’s visit to Artsakh. The organization “Starmus Universe” reports to the Ministry of Education, Science, Culture, and Sports of the Republic of Armenia. The video once again reminds the civilized world and urges to condemn the Azerbaijani aggression against Armenia and Artsakh, the small Christian territory in the South Caucasus.