Karevorinfo  Իրադարձություններ  280

Անիրատեսական է. Մարգվելաշվիլին` Թբիլիսիում հայ-ադրբեջանական բանակցությունների հնարավորության մասին

18:25 հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2020 թ.
Անիրատեսական է. Մարգվելաշվիլին` Թբիլիսիում հայ-ադրբեջանական բանակցությունների հնարավորության մասին

Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ճիշտ քայլ է համարում, որ Վրաստանը ՀՀ-ին ու Ադրբեջանին առաջարկել է բանակցություններ անցկացնել Թբիլիսիում, սակայն թերահավատորեն է վերաբերվում նման հնարավորությանը:

«Այն փաստը, որ առաջարկ արվեց ինչպես վարչապետի, այնպես էլ նախագահի կողմից, ճիշտ քայլ է: Տարածաշրջանում երեք երկիր ենք, և մենք միշտ պետք է փորձենք  խաղաղարարի դերում լինել:  Բայց այն, որ նրանք չկարողացան պատասխանել, նույնպես իրատեսական է, քանի որ միջազգային համատեքստում առաջարկի և բանակցությունների դերակատարները  միայն Ադրբեջանն ու Հայաստանը չեն: Իրականում, աշխարհաքաղաքական այս խաղի սահմանները շատ ավելի լայն են և ներառում են և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը, ուստի նրանց հանդիպումը Վրաստանում, ցավոք, ինձ ոչ իրատեսական է թվում»:

Հիշեցնենք` ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան առաջարկել էր, որ հակամարտող կողմերը Թբիլիսին օգտագործեն՝ որպես բանակցությունների հարթակ:  Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ հայտարարել է, որ  հնարավորության դեպքում պատրաստ են Թբիլիսիում անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: