Karevorinfo  Իրադարձություններ  131

ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները՝ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության վառ օրինակ

11:00 հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2020 թ.
ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները՝ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության վառ օրինակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները  Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցության օրինակ են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ռոբերտ Օ՛բրայենը ՝ ելույթ ունենալով Լաս Վեգասի համալսարանի ուսանողների առջև, գրում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև հիմնարար տարբերություններ են դիտարկվում։ Սակայն անգամ սա հաշվի առնելով՝ կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք Ռուսաստանի հետ համատեղ աշխատել»,- նշել է նա։ «Կա՛ն նման ոլորտներ, օրինակ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Այնտեղ մենք մի տեսակետ ունենք՝ համանախագահելով Մինսկի խմբում ու փորձելով խաղաղություն բերել Կովկասում»,- ընդգծել է նա։  Օ՛Բրայենը նաև նշել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցության լայն հնարավորություններ ունեն։

ԱՄՆ նախագահի օգնականը հավելել է, որ Վաշինգտոնը նաև շահագրգռված է սպառազինությունների վերահսկման հարցում Մոսկվայի հետ համագործակցությանը։

Տաթև Ֆռանգյան