Karevorinfo  Իրադարձություններ  480

Ինչո՞ւ է Թուրքիան հարյուր տարի անց վերադարձել Հարավային Կովկաս․ Երկու պատճառով․ Փաշինյանի հարցազրույցը ռուսական Առաջին ալիքին

19:50 չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ.
Ինչո՞ւ է Թուրքիան հարյուր տարի անց վերադարձել Հարավային Կովկաս․ Երկու պատճառով․ Փաշինյանի հարցազրույցը ռուսական Առաջին ալիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Առաջին ալիքին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.

Հարց – Ձեզ համար անսպասելի՞ էր ադրբեջանական հարձակումը, դրա ինտենսիվությունն ու տեխնիկական հագեցվածությունը, մասնավորապես՝ անօդաչուների մասսայական կիրառումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Անկեղծ ասած, անսպասելի չէր, քանի որ Ադրբեջանն արդեն շատ երկար ժամանակ ծավալում է ռազմական հռետորաբանություն, ատելության հռետորաբանություն հայերի և այն ամենի նկատմամբ, ինչ կապված է հայերի հետ: Եվ սպառնալիքների լեզուն սովորական է դարձել մեզ համար. այն, որ Ադրբեջանը խոսում է սպառնալիքի լեզվով: Անսպասելին այն էր, որ այս հակամարտությունում ներգրավվել են ահաբեկչական կազմավորումների մարտիկներ: Ես կարծում եմ, որ սա փոխում է տեղի ունեցողի ամբողջ համատեքստը, քանի որ արդեն երեկ Ռուսաստանը, ռուսական հատուկ ծառայությունները պաշտոնապես հաստատել են, որ ահաբեկչական որոշ միջազգային կազմավորումների մարտիկներ ներգրավված են Ղարաբաղում ռազմական գործողություններում, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման մեջ: Ես կարծում եմ, որ հիմա գործնականում Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Եվ սա շատ բան է փոխում Լեռնային Ղարաբաղի հարցի համատեքստում:

Հարց – Երեկ չէ առաջին օրը սրացումից հետո Դուք առաջին անգամ եղել եք Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղում, հանդիպել եք զինվորականների հետ, Ձեր աչքերով շատ բան եք, հավանաբար, տեսել: Այն մարտավարությունը, որ կիրառում է ադրբեջանական բանակը, որը, ամենայն հավանականությամբ, ուղղված է բարձր ճշգրտության զենքի կիրառմանը և հայկական բանակի նյութատեխնիկական մի հատվածի շարքից հանելուն: Ի՞նչ եք դուք հակադրում այդ մարտավարությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լեռնային Ղարաբաղի բանակը դրան հակադրում է զինված ուժերի շարժունակությունը և կանխարգելիչ հարվածներ հասցնելը: Դեռևս դա վատ չի ստացվում: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի զորքերը բավականին հաջող ոչնչացնում են այդ անօդաչուները:

Հարց – Ադրբեջանի ղեկավարությունն ասում է, որ պատրաստ է դադարեցնել կրակը այն դեպքում, եթե դուք ճանաչեք Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, նույնիսկ պահանջներ են հնչում՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույց: Դուք հակառակ դիրքորոշմանն եք հարում: Եվ սա նման է փակուղու: Ինչպիսի՞ փոխզիջումների եք Դուք պատրաստ և ինչպիսի՞ փոխզիջումներ են անընդունելի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այս մթնոլորտում տեղին չէ խոսել մանրամասների մասին: Ինչ վերաբերում է բանաձևին, ակնհայտ է, որ ցանկացած հակամարտությունում, եթե մենք իրոք ցանկանում ենք լուծել այդ հակամարտությունը, անհրաժեշտ են փոխզիջումներ: Անհրաժեշտ են փոխզիջումներ: Եվ ես կարծում եմ, որ հայկական կողմը միշտ պատրաստ է եղել փոխզիջումներին: Եվ եթե Ադրբեջանը նույնպես պատրաստ լինի փոխզիջումների, ապա դա կփոխի իրավիճակը:

Հարց – Բաքուն ձեր կողմին մեղադրում է նրանում, որ դուք խախտում եք Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը: Ի՞նչ Դուք կարող եք պատասխանել այս մեղադրանքներին: Եվ այդ բանաձևերն ինչ-որ կերպ կարողացե՞լ են լուծել հակասությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, չի կարելի Անվտանգության խորհրդի այդ բանաձևերը կտրել համատեքստից և ներկայացնել այլ լույսի ներքո: Պետք է շատ պարզ, հստակ և սթափ վերլուծել, թե ինչ է այնտեղ գրված: Այնտեղ ընդհանրապես Հայաստանի և Հայաստանի կողմից ռազմական գործողությունների մասին ոչինչ չի ասվում: Վերջին բանաձևում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի մասին միջազգային պայմանագիրը և դրա արդյունքում կորցրել է տարածքներ, և այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնապաշտպանական ուժերը: Հայաստանի մասին այնտեղ խոսվում է այլ համատեքստում. կոչ է արվում Հայաստանին օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ կապերը, որպեսզի ինչ-որ կերպ իրավիճակը կայունացվի: Այսինքն՝ այդ բանաձևերից վերջինն ընդունվել է 1993թ. կոնկրետ օպերատիվ իրադրության ժամանակ: Այն կոնկրետ իրավիճակի մասին է: Եվ պետք չէ այդ բանաձևերը կտրել համատեքստից:

Հարց – Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասությունները կարո՞ղ են դուրս գալ երկկողմ հարաբերությունների սահմաններից, երկկողմ հակամարտության սահմաններից: Դուք հավաստիացնում եք, որ թուրք զինվորականներն են, ըստ էության, ղեկավարում օպերացիան: Կարո՞ղ է դա ինչ-որ ձև պատերազմը տարածաշրջանի սահմաններից դուրս բերել, ավելի հեռու՝ սահմաններից այն կողմ և նման դեպքում միջազգային ինչպիսի՞ աջակցություն եք Դուք ակնկալում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրավիճակն արդեն դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից: Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանի սահմաններից, քանի որ երբ այստեղ արդեն ներկա են արմատականներ, միջազգային ահաբեկիչներ, սա արդեն իրենից վտանգ է ներկայացնում մեծ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար: Եվ սա սպառնալիքի օջախ է հանդիսանում ամբողջ աշխարհի անվտանգությանը, գլոբալ անվտանգությանը: Այսինքն՝ սա արդեն դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սահմաններից:

Եվ, իհարկե, Թուրքիայի ներգրավածությունը փոխում է համատեքստը: Դրա մասին բազմիցս ասել եմ վերջին շաբաթվա, վերջին տասը օրերի ընթացքում. ինչո՞ւ է Թուրքիան հարյուր տարի անց վերադարձել Հարավային Կովկաս: Երկու պատճառով: Որպեսզի շարունակի հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Ինչի՞ համար է Թուրքիային անհրաժեշտ այս քաղաքականությունը: Որպեսզի շարունակի ընդլայնման իր քաղաքականությունը, կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելեք, հարավ-արևելեք: Եվ այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան իրականացնում է Միջերկրական ծովում, Մերձավոր արևելեքում, Հունաստանի և Կիպրոսի հանդեպ և այլն: Սա թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է: Եվ սա արդեն սպառնալիքի օջախ է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար՝ նեղ իմաստով, այլ նաև գլոբալ անվտանգության համար՝ լայն իմաստով: Եվ ես վստահ եմ, որ միջազգային գործընկերները պետք է կոնկրետ եզրակացություններ անեն սրանից, քանի որ սա արդեն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության հարցը չէ: Սա երկրների, տերությունների և նույնիսկ՝ գերտերությունների լայն շրջանակի անվտանգության հարց է:

Հարց – Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել Հայաստանի կողմից: Չնայած վերջին օրերին և՛ Դուք, և՛ Հայաստանի նախագահը խոսել եք նման հնարավորության մասին: Ի՞նչ եք կարծում, ճանաչումն ինչ-որ կերպ կարո՞ղ է օգնել Ղարաբաղին, թե դա ավելի կխորացնի իրադրությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք տվեցիք ամենակարևոր, գլխավոր հարցը, նվազագույնը՝ ամենակարևոր, գլխավոր հարցերից մեկը: Հարցը հետևյալում է՝ եթե մեր վերլուծությունը տանի նրան, որ դա կօգնի Ղարաբաղին և խնդրի լուծմանը, մենք կգնանք նման քայլի, եթե՝ ոչ, մենք ձեռնպահ կմնանք նման որոշումից: Մենք հիմա քննարկումների ընթացքում ենք: Բացի այդ, մենք նաև հաշվի ենք առնում այն, որ մենք պետք է առավելագույնս կառուցողական անդամ լինենք միջազգային հանրույթում:

Հարց – Այժմյան հակամարտությունն ամենաինտենսիվն ու ամենաարյունահեղն է վերջին քառորդ դարում այս տարածաշրջանում: Բայց վաղ թե ուշ յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում խաղաղությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարզապես անհրաժեշտ է դադարեցնել կրակը, անհրաժեշտ է դադարեցնել հարձակումը Ղարաբաղի նկատմամբ և անհրաժեշտ է դադարեցնել ահաբեկչական ակտը, որովհետև ես համարում եմ, որ սա միջազգային ահաբեկչական ակտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: