Karevorinfo  Իրադարձություններ  399

Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի

Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի

Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի
18:15 չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ.
Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների՝ կալանքի որոշման դեմ բերած բողոքը։

Գագիկ Ծառուկյանը, այսպիսով, մնաց կալանքի տակ։ 13 կուսակցություն գրությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը: Այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել էր ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։ Սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

Լիլիթ Շաբոյան