Karevorinfo  Իրադարձություններ  144

Ամերիկահայերը պահանջում են ապատեղեկատվություն չտարածել․ բողոքի ակցիա Los Angeles Times պարբերականի խմբագրության դիմաց

17:00 չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ.
Ամերիկահայերը պահանջում են ապատեղեկատվություն չտարածել․ բողոքի ակցիա Los Angeles Times պարբերականի խմբագրության դիմաց

Հարյուրավոր հայ ցուցարարներ ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում փակել են Los Angeles Times պարբերականի խմբագրությանը հարող փողոցները: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Ամո՛թ, L.A. Times»:

Ակցիայի մասնակիցները պարբերականին մեղադրում են հայ ժողովրդի հանդեպ կարեկցանքի բացակայության և ապատեղեկատվություն հրապարակելու համար:

Բողոքի ակցիայի պատճառը հանգստյան օրերին ամերիկահայերի անցկացրած ցույցերի մասին L.A. Times-ի հրապարակած հոդվածն է: Դրանում խոսվում է հայ ակտիվիստների մասին, սակայն հոդվածը ներառում է նաև Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմ Աղաևի մեկնաբանությունը, որում նա Հայաստանին և նրա դաշնակիցներին մեղադրում է ռասիզմի և իսլամատյացության մեջ: Հենց այս մեկնաբանությունն էլ առաջացրել է հայ համայնքի ներկայացուցիչների դժգոհությունը:

Խմբագրություն է ուղարկվել Հայ Դատի հանձնախմբի բողոք-նամակը: