Karevorinfo  Իրադարձություններ  292

Ադրբեջանի նախապայմանները դժվար է իրականացնել․ Բորելը մտահոգություններ է հայտնել

13:50 չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանի նախապայմանները դժվար է իրականացնել․ Բորելը մտահոգություններ է հայտնել

Այն նախապայմանները, որոնք Ադրբեջանն առաջ է քաշել Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների վերսկսման համար, դժվար իրականացվող են։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Բանակցությունների համար Ադրբեջանի կողմից առաջ քաշված նախապայմանները դժվար է իրականացնել։ Ես նաև անհանգստացած եմ նրանով, ինչ ասվել է իմ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի զրույցում։ Նա հայտարարել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան, քանի դեռ Հայաստանը չի համաձայնել Ղարաբաղից զորքերի դուրսբերման կոնկրետ ժամկետներ նշել։ Բանակցությունների վերսկսման համար այս նախապայմանը շատ բարդ է, իսկ իրավիճակն օրեցօր խորանում է»,- ասել է Բորելը։

ԵՄ պաշտոնյան նաև հավելել է՝ չափազանց անհանգստացած է, որ «Թուրքիան լիարժեք կերպով աջակցում է Բաքվին»։