Karevorinfo  Իրադարձություններ  205

Իրանական կողմը պետք է կանխի արցախա-իրանական սահմանի երկայնքով ադրբեջանական խմբերի կուտակումները. Արծրուն Հովհաննիսյան

09:00 չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2020 թ.
Իրանական կողմը պետք է կանխի արցախա-իրանական սահմանի երկայնքով ադրբեջանական խմբերի կուտակումները. Արծրուն Հովհաննիսյան

«Շատ կարևոր
Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, արդեն երկրորդ օրն է, սկսել են դիմել ակնհայտ սադրանքների: Մասնավորապես, արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների հարավային ուղղությունում ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով, փորձում են առաջ շարժվել: Այդ մարտավարությամբ ադրբեջանական կողմը փորձում է հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն անշուշտ տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից»,- գրել է ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: