Karevorinfo  Իրադարձություններ  122

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները ընդգծել են զինյալ ծայրահեղականների ներգրավվածության վտանգավորությունը

20:30 երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ.
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները ընդգծել են զինյալ ծայրահեղականների ներգրավվածության վտանգավորությունը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորումը չունի այլընտրանք:Այս մասին նախարարները խոսել են հեռախոսազրույցի ընթացքում: Հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Հեռախոսազրույցի ընթացքում հայտնվել է Մոսկվայի և Թեհրանի լուրջ մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աննախադեպ էսկալացիայի առնչությամբ: Ընդգծվել է նրանում Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումների զինյալ ծայրահեղականների ներգրավվածության վտանգավորությունը: Արձանագրվել է դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը, որի սկիզբը պետք է դառնա առանց նախապայմանների կրակի դադարեցումը:

Լավրովը մատնանշել է Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում` տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման ուղղությամբ: Նախարարները կրկին ընդգծել են այն կարևոր դերը, որը կարող են ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հարևան երկրները: