Karevorinfo  Իրադարձություններ  171

Իրանը կրկին նախազգուշացրել է Հայաստանին ու Ադրբեջանին

18:30 երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ.
Իրանը կրկին նախազգուշացրել է Հայաստանին ու Ադրբեջանին

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին, որ Թեհրանը ավելի կոշտ քայլեր կձեռնարկի, քան նախաշգուշացումներն են, եթե ռազմական գործողությունների ընթացքում արձակված հրթիռները հետայսու հայտնվեն Իրանի տարածքում։ Իրանի Զինված ուժերի համար կենսական կարևորություն ունեն սահմանների անվտանգությունը։

«Մեր քաղաքացիների անվտանգությունն ու Իրանի Իսլամական Հանրապետության սուրբ հողի անվտանգությունը կենսական կարևորության հարց է»,- նախարարի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը:

«Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որպեսզի արկերն անփութության պատճառով հայտնվեն մեր տարածքում։ Իրանն է՛լ ավելի լայնածավալ քայլեր կձեռնարկի, եթե Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերը շարունակեն թույլ տալ նման խնդիրներ»։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ Թեհրանն անթույլատրելի է համարում ԼՂ հակամարտության մասնակիցների կողմից իր տարածքների գնդակոծումը։