Karevorinfo  Իրադարձություններ  307

Ադրբեջանը կասետային ռումբեր է նետում քաղաքացիական բնակավայրերի վրա ՀՀ-ի հետ պատերազմում․ The Telegraph 

15:00 երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանը կասետային ռումբեր է նետում քաղաքացիական բնակավայրերի վրա ՀՀ-ի հետ պատերազմում․ The Telegraph 

Ադրբեջանը կասետային ռումբեր է նետում քաղաքացիական բնակավայրերի վրա  Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի հետ պատերազմում։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը։

Լրատվամիջոցը գրում է, որ այդ տեսակի ռումբերի օգտագործումն արգելված է գլոբալ պայմանագրով, քանի որ շատ վտանգավոր է քաղաքացիական բնակչության, հատկապես՝ երեխաների համար։ Բայց լրատվամիջոցն ականատեսն է եղել, թե ինչպես են այդ ռումբերն օգտագործվել այս հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի ծանր հրթիռակոծման ժամանակ։

Լրատվամիջոցը ներկայացնում է, որ քաղաքի կենտրոնական հատվածում, որը լի է խանութներով ու բնակելի շենքերով, մեծ քանակությամբ փոքր չափերի ռումբեր են  նետվել։ Մի քանիսը չեն պայթել, ինչը մեծ վտանգ է ստեղծել անցորդների համար։ Համարվում է, որ այս տեսակի ռումբերը հատկապես մեծ վտանգ են ներկայացնում երեխաների համար, որոնք սխալմամբ խաղալիքի տեղ ընդունելով՝ վերցնում են դրանք։

Ռազմական վերլուծաբան Թիմ Ռիփլին էլ The Telegraph-ին ասել է, որ կասետային ռումբերը հանդիսանում են M85-ի միախառնում։ Դրանք հիմնված են ամերիկյան նախագծի վրա, արտադրվում են նաև Իսրայելում ու Թուրքիայում, որոնք զենք են մատակարարում Ադրբեջանին։ Սրանք հաճախ օգտագործվում են նաև տանկերի դեմ՝ դրանց զրահի թույլ կետերը թիրախավորելու համար։

«Մենք չենք կարող վստահ ասել՝ ինչու են ռումբերն օգտագործվել կամ ինչ նպատակ են հետապնդել, բայց կասետային ռումբերի ցանկացած տեսակ, որն օգտագործվում է քաղաքային բնակավայրերում, հնարավոր է դառնում քաղաքացիական բնակչության սպանությունը կամ վիրավորումը»,- ասել է վերլուծաբանը։

Լրատվամիջոցը գրում է, որ երկուշաբթի շարունակվել է Ստեփանակերտի և նրան հարակից Շուշիի հրետակոծությունը, որտեղ էլ The Telegraph-ն ականատես է եղել, թե ինչպես են երկու ոստիկանի մարմինները դուրս բերում քաղաքի կենտրոնում գտնվող շինությունից։ Ստեփանակերտում 56-ամյա խանութպան Արամայիս Գասպարյանն ասել է՝ բախտավոր է, որ ողջ է մնացել, քանի որ կիրակի իր տան կողքին հրթիռ է ընկել։

«Ես պարագաներ էին գնում խանութում և կանգ առա՝ առևտրականներից մեկի հետ մի բաժակ օղի խմելու։ Եթե այդպես չանեի, տուն կհասնեի հրետակոծման պահին»,- ասել է նա։

Լրատվամիջոցը նաև գրում է, որ կողմերը հայտնում են 266 զոհի մասին՝ ներառյալ ավելի քան 40 խաղաղ բնակիչները, բայց իրական թիվն ավելի մեծ է։ Իսկ Ադրբեջանն այդպես էլ չի հրապարակել իր կորուստները։

Հոդվածում նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին։

Էմմա Չոբանյան