Karevorinfo  Իրադարձություններ  307

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կոչ է արել հաջակցություն Արցախի ակցիաներ չանցկացնել

17:30 երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ.
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կոչ է արել հաջակցություն Արցախի ակցիաներ չանցկացնել

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ռուսաստանաբնակ հայերին ի աջակցություն Արցախի ակցիաներ չիրականացնել։

«Դեսպանությունը վերջին մի քանի ժամում տեղեկություններ է ստանում մեր համերկրացիներից՝ Արցախում տիրող իրավիճակով իրենց անհանգստությունն արտահայտելու նպատակով տարատեսակ ակցիաներ անցկացնելու մտադրության մասին։

Խնդրում և կոչ ենք անում յուրաքանչյուրին՝ չկազմակերպել ու չմասնակցել որևէ ակցիայի, չհավաքվել առանձին վայրերում և ձեռնպահ մնալ անհանգստությունը նման կերպ արտահայտելուց։

Հերթական անգամ խնդրում են ձեզ, անկախ քաղաքացիությունից՝ հետևել ՌԴ օրենքներին, չտրվել սադրանքներին ու հայտնել մեզ նման հնարավոր դրսևորումների դեպքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսյան սահմանային իրադարձությունների ժամանակ աշխարհի տարբեր պետություններում բնակվող հայերն ու ադրբեջանցիները, հաջակցություն իրենց երկրների, բողոքի ակցիաներ էին կազմակերպում, որոնք հաճախ ուղեկցվում էին բռնություններով ու այլ միջադեպերով: Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ եղան Մոսկվայում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Հաագայում, Քիշնևում, Վարշավայում, Փարիզում և այլ քաղաքներում: