Karevorinfo  Իրադարձություններ  338

ՄԱԿ-ը պետք է անհապաղ ԼՂ-ում պատերազմի գործը փոխանցի Միջազգային քրեական դատարան․ The Australian

13:55 երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ.
ՄԱԿ-ը պետք է անհապաղ ԼՂ-ում պատերազմի գործը փոխանցի Միջազգային քրեական դատարան․ The Australian

Աշխարհի հզոր ղեկավարները չեն կարողանում կանգնեցնել պատերազմը, որը սկսվել է անցած շաբաթվանից ու բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել՝ ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ զինվորների շրջանում։ Այս պատերազմում Թուրքիան աջակցություն է ցուցաբերում ագրեսորին՝ Ադրբեջանին, գրում է The Australian-ը՝ ներկայացնելով, որ Լեռնային Ղարաբաղը 170․000 քրիստոնյա հայերով բնակեցված ինքնիշխան տարածք է՝ իր բարեկամ Հայաստանի ու թշնամի Ադրբեջանի միջև։

«Անտանելի է պատկերացնել, որ Արցախը կարող է ներխուժման ենթարկվել, իսկ նրա ժողովուրդը՝ սպանվել կամ տեղահանվել։ Սակայն հենց դա է Թուրքիայի հայտարարված նպատակը»,- ասվում է հոդվածում, որը հեղինակել է բրիտանացի փաստաբան, պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերթսոնը։

Հրապարակման համաձայն՝ չնայած Թուրքիայի հերքումներին՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի ու բրիտանական լրատվամիջոցների ապացույցները վկայում են, որ վերջին ամսում թուրքական ընկերությունները վճարել են Սիրիայից զինյալներին՝ Ադրբեջանին միանալու համար, ինչն ապացուցում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը  իրենց ռազմական գործողությունները նախօրոք են ծրագրել։

Հոդվածում նշվում է, որ բռնատիրական Ադրբեջանի ղեկավարը տարիներ շարունակ իր ժողովրդին կերակրել է ազգայնական կոչերով ու կրոնական ատելությամբ ընդդեմ հայերի՝ նրանց խոստանալով երջանիկ տուն Լեռնային Ղարաբաղում։

«Մասամբ նաև երկար տարիների այս հռետորաբանությունն է ստիպել Ալիևին սկսել այս պատերազմը։ Երբ նա համոզվեց, որ կստանա Թուրքիայի աջակցությունը, սկսեց պատերազմը, երբ Հայաստանը թուլացել էր կորոնավիրուսային համաճարակի պատճառով»,- նշվում է հոդվածում։

Չնայած Ադրբեջանը հերքում է ագրեսոր լինելու հանգամանքը, բայց դա վստահություն չի ներշնչում, քանի որ նա կարող է ստանալ ամեն ինչ, իսկ Հայաստանը՝ կորցնել ամեն ինչ։

«Հայաստանը որևէ պատճառ չուներ այս պատերազմը սկսելու համար։ Միջազգային հանրությունը խաղաղության կոչեր է անում, բայց Ալիևը, տարված լինելով սպանելով ու նվաճումներ ունենալու մոլուցքով, մերժում է այդ կոչերը»,- փաստում է հոդվածագիրը։

Հոդվածում նշվում է նաև, որ Ադրբեջանն այս առումով մեղավոր է ՄԱԿ-ի կանոնադրության խախտման համար, որն արգելում է ցանկացած զինված հարձակում ՄԱԿ-ի անդամի վրա։

«Անվտանգության խորհուրդը պետք է անհապաղ հակամարտությունը փոխանցի Միջազգային քրեական դատարան, որն այժմ լիազորված է հետաքննել ագրեսիայի հանցագործությունը, որը, ինչպես երևում է, կատարվել է Ալիևի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ»,- գրում է Ջեֆրի Ռոբերթսոնը՝ հավելելով, որ հայերը կոփված ազգ են և կկարողանան հաղթահարել Ադրբեջանի ագրեսիան։

«Նրանք չեն հանձնի Արցախը և չպետք է դա անեն։ Ավստրալիան չպետք է տատանվի նրանց աջակցելու հարցում՝ ոչ թե հանուն քրիստոնեության, այլ հանուն ժողովրդավարության»,- եզրափակել է նա։