Karevorinfo  Իրադարձություններ  239

Թբիլիսին պատրաստ է ընդունել ԼՂ կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը․ Վրաստանի նախագահ

13:15 երկուշաբթի, 05 հոկտեմբերի, 2020 թ.
Թբիլիսին պատրաստ է ընդունել ԼՂ կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը․ Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախատեսում է մոտ օրերս հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի ու Հայաստանի իր գործընկերների հետ և, հնարավորության դեպքում, պատրաստ է իր երկրում ընդունել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Այս մասին գրում է Sputnik Georgia-ն։

«Ժամանակն է բանակցություններ վարել նախագահների հետ, որոնք նախատեսված են այս շաբաթ։ Կարևոր է պահպանել չեզոքություն երկու հարևան երկրների հանդեպ։ Մեր երկրների տնտեսությունն ու զարգացումը կախված է կայունությունից ու խաղաղությունից»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահի խոսքով՝ պաշտոնական Թբիլիսին կոչ է արել կողմերին դադարեցնել կրակը՝ զոհերից խուսափելու համար։

«Երկու կողմից էլ նկատվում են նախադրյալներ՝ ԵԱՀԿ Միսնկի խմբին ներգրավելու պատրաստակամությամբ։ Կարծում եմ, որ մենք պետք է նպաստենք հանդիպման անցկացմանը, թեկուզ Վրաստանում։ Մենք ամեն ինչ կանենք ու պատրաստ ենք ամեն ինչի, ինչն ընդունելի կլինի նրանց համար»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։