Karevorinfo  Իրադարձություններ  342

Թուրքիայի դրոշով զինվորականը՝ Գանձակում․ ապացույցներ Al Jazeera-ի ուղիղ եթերից ու Ալիևի օգնականի հրապարակած լուսանկարից

19:15 կիրակի, 04 հոկտեմբերի, 2020 թ.
Թուրքիայի դրոշով զինվորականը՝ Գանձակում․ ապացույցներ Al Jazeera-ի ուղիղ եթերից ու Ալիևի օգնականի հրապարակած լուսանկարից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնականն այսօր թվիթերի իր միկրոբլոգում Գանձակի (Գյանջա) մասին հրապարակում կատարելիս, տեղադրել է մի լուսանկար, որում ակնհայտորեն երևում է զինվորական` հագուստ վրա թուրքական տարբերանշանով։

Եվ թեպետ Ալիևի օգնականը լուսանկարը շատ արագ հեռացրել է, այժմ այն ​​շրջանառվում է սոցիալական ցանցերում ՝ որպես Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային Թուրքիայի անմիջական մասնակցության ապացույցներից մեկը: Նմանատիպ լուսանկար նաև Al Jazeera-ի լրագրողի ուղիղ հեռարձակումից հետո է հայտնվել համացանցում։ Զինվորականը կանգնած է եղել Գանձակից (Գյանջա) ուղիղ հեռարձակում իրականացնող լրագրողի մոտակայքում այնպես, որ կադրում հստակ երևում է նրա հագուստին փակցված տարբերանշանը՝ Թուրքիայի դրոշով։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ սկսեց Արցախի ու Հայաստանի նկատմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ «եղբայր Ադրբեջանն» իր լիակատար աջակցությունն է վայելում։ Եվ չնայած բազմաթիվ ապացույցներին, Ադրբեջանում մինչ օրս պնդում են, որ Թուրքիան իրենց միայն բարոյապես է աջակցություն։