Karevorinfo  Իրադարձություններ  437

Ծանր մարտերից հետո ՊԲ-ն այսօր բարելավել է դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար․ Արցախի նախագահ

01:00 կիրակի, 04 հոկտեմբերի, 2020 թ.
Ծանր մարտերից հետո ՊԲ-ն այսօր բարելավել է դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար․ Արցախի նախագահ

Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շարունակում եմ մնալ առաջնագծում և կանգնել մեր հերոս տղաների կողքին: Նրանք մեծ սխրանքներ են կատարում Հայրենիքի ու բոլորիս ընտանիքների պաշտպանության ապահովման ճանապարհին:

Զուգահեռաբար իրականացնում եմ Հանրապետության օպերատիվ կառավարումը՝ ներդրված համապատասխան մեխանիզմների միջոցով:

Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար:

Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին…

Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին»,- գրել է Արայիկ Հարությունյանը: