Karevorinfo  Իրադարձություններ  438

Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների մասին

00:45 կիրակի, 04 հոկտեմբերի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանն Անգելա Մերկելին տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սա վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ ունեցած երկրորդ զրույցն է, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Վարչապետ Փաշինյանը տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների մասին: Նա պատմել է թուրքական զինվորականների մասնակցության, ինչպես նաև այդ երկրի կողմից վարձկաններ և գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների մասին:

Գերմանիայի Կանցլերը հույժ կարևորել է կրակի դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարությանը: