Karevorinfo  Իրադարձություններ  331

Հայաստանը կարող է «Իսկանդերով» Ադրբեջանի տարածքում ամեն տեղ թիրախ խոցել․ ռազմական փորձագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:55 շաբաթ, 03 հոկտեմբերի, 2020 թ.
Հայաստանը կարող է «Իսկանդերով» Ադրբեջանի տարածքում ամեն տեղ թիրախ խոցել․ ռազմական փորձագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ-ադրբեջանական պատերազմը մտել է վճռորոշ փուլ։ Ադրբեջանական բանակը կիրառել է ունեցած ողջ զինանոցը, սպառազինությունը՝ ոչ միայն հայկական զինված ուժերի, այլև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների դեմ։ Այդ օբյեկտներից մի քանիսի թիրախավորումը կարող է բնապահպանական աղետի հանգեցնել։ Պատերազմի ընթացքի, կիրառվող զինատեսակների մասին Factor TV-ն զրուցել է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի հետ։

– Պարոն Ներսիսյան, երբ ասում են, որ սա վճռորոշ կամ ճակատագրական փուլ է, սա զգացմունքային բնորոշում է իրավիճակին։ Իսկ ռազմական տեսանկյունից ի՞նչ փուլում է պատերազմը։

– Ինձ թվում է, որ այդքան էլ զգացմունքային չէ, բավական ռեալիստիկ է։ Եվ այսօր այն պատերազմն է գնում, որ կարելի է ասել մենք երևի 20 տարի սպասում էին, իսկական պատերազմը Արցախի համար։ Եվ ինձ թվում է, որ սա և՛ դիվանագիտական, և՛ մարտադաշտում, և՛ ամեն ուր նույն մակարդակի վրա է։ Հիմա խոսքը գնում է Արցախի և Հայաստանի գոյության մասին։

– Երբ պաշտպանության նախարարությունը ասում է, որ ադրբեջանական կողմը կիրառել է իր ունեցած բոլոր զինատեսակները, հատկապես ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը։ Ի՞նչ զինատեսակներ կան, որ նախկինում չէին կիրառվել, հիմա կիրառվում են։

– Օրինակ հիմա նրանք պարբերաբար «Սմերչ» համակարգն են կիրառում, և երեկ կիրառեցին «Լոռա» հրթիռները, որոնք աշխարհում առաջին անգամ են կիրառվում մարտադաշտում։

– «Սմերչը» համազարկային կայան է, և չունի այն թիրախային խոցման հնարավորությունը, որ ունեն հենց «Լոռա» հրթիռները, և կարող են նաև շեղում տալ։ Արդյո՞ք սա հանցագործողության մասին չի խոսում, երբ քաղաքի ուղղությամբ կիրառում են և չեն մտածում՝ ուր այն կընկնի։

– «Սմերչի» հրթիռները մեծ մակերես խոցելու համար են, դրա համար պարզապես քաղաքի դեմ դա օգտագործել, կիրառել չի կարելի։ Եվ Ադրբեջանն այսօր փորձում է դրանով վախեցնել Հայաստանին էլ, Արցախին էլ։

– Դուք ասացիք, որ «իսրայելական» հրթիռներ են կիրառվել կամուրջ խոցելու համար։ Այս հրթիռով Բերձորին է հարվածը հասցվել, այն խորը թիկունքում է։ Ինչպե՞ս է եղել սա։

– Այդ հրթիռը ամենաքիչը 250 կմ հեռահարություն ունի, և կարելի է ասել, որ Հայաստանում և Արցախում իրենք որտեղ ուզեն, կարող են թիրախ խոցել այդ համակարգով։ Ինչպես և «Իսկանդերը» օգտագործելով՝ Հայաստանը կարող է Ադրբեջանի տարածքում գրեթե ամեն տեղ թիրախ խոցի։

– Այդ երկու զինատեսակները, որ նշեցիք, գրեթե համարժեք են իրենց հեռահարությամբ։ Հայաստանի դեպքում ռազմական տեսանկկյունից արդյո՞ք հիմա ժամանակն է, և եթե ոչ հիմա, ապա ե՞րբէ  դա կիրառելու ժամանակը։

– Ինձ թվում է, որ մենք ունենք ուրիշ տիպի հրթիռներ, ավելի հին, որոնք ավելի ակտուալ է հիմա օգտագործելը։ Դրանք էլ են բավական որակով, և եթե մենք չենք խոսում Բաքվում կամ Բաքվի մոտակայքում որևէ թիրախ խոցելու մասին, այլ թշնամու ավելի մոտ թիկունքում, դրանք համարյա նույն չափով էֆեկտիվ կարող են լինել։ Դրանք «Տոչկա-Ու» և Ռ-17 «Էլբրուս» (ավելի հայտնի է «Սկադ» անունով – խմբ) հրթիռներն են։

– Ե՞րբ կկիրառվեն դրանք և ինչի՞ դեմ։

– Մեր զորքերը այդ զենքը չեն կիրառելու այնպես, ինչպես դա անում են ադրբեջանցիները՝ քաղաքների դեմ, որովհետև դա անիմաստ է պատերազմի տեսանկյունից, եթե մենք պատերազմի մասին ենք խոսում։ Դա կկիրառվի ռազմական ենթակառուցվածքների դեմ։ Խոսքը կարող է լինել աերոդրոմների (ռազմական օդանավակայանների – խմբ), շտաբերի, կամուրջների և այլ օբյեկտների։

– Այսինքն՝ Հայաստանի սպառազինությունում կան «Տոչկա-Ու», «Էլբրուս» կամ «Սկադ», «Իսկանդեր» հրթիռները,  որոնք դեռ չեն օգտագործվել։ Դրանց կիրառմանը ե՞րբ սպասենք։ Կա՞ն համապատասխան թիրախներ դրանց համար։

– Ես ունեմ դրա հետ կապված կարծիք, բայց ես համարում  եմ, որ մեր շտաբում դա ավելի լավ են հասկանում և հաշվարկ ունեն, թե երբ է դա պետք կիրառել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան