Karevorinfo  Իրադարձություններ  332

Իրանը խիստ զգուշացում է արել Լեռնային Ղարաբաղում պատերազմող կողմերին

19:55 շաբաթ, 03 հոկտեմբերի, 2020 թ.
Իրանը խիստ զգուշացում է արել Լեռնային Ղարաբաղում պատերազմող կողմերին

Թեհրանն անթույլատրելի է համարում Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերի կողմից իր տարածքի վրա ցանկացած գրոհ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Սաիդ Խաթիբզադեն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հայտարարում ենք, որ հակամարտության կողմերի կողմից մեր տարածքների ուղղությամբ ցանկացած տիպի գրոհն անթույլատրելի է և խիստ զգուշացում ենք անում, որպեսզի բոլոր կողմերն անհրաժեշտ զգուշություն ցուցաբերեն այս առումով»,- նրա խոսքերն է մեջբերում Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Անհրաժեշտ է դադարեցնել բախումներն ու սկսել իրական երկխոսություն։ Թեհրանը պատրաստ է այս հարցում օգնություն ցուցաբերել»,- հավելել է նա։

Իրանի խորհրդարանի պատգամավորները ևս կոչ են անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Ազգային շահերի և միջազգային դիվանագիտության հանձնաժողովի ղեկավար Հոսեյն Նոուշաբադին, անդրադառնալով Արցախում ընթացող մարտերին, ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումն է՝ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով:

Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էբրահիմ Ազիզին իր հերթին ընդգծել է, որ հակամարտության կարգավորման լավագույն ուղին բանակցային սեղանին վերադառնալն է։

«Մենք հավատացած ենք, որ երկու երկրների շահերը հաշվի չառնող պետություններն ու օտարները շահագրգռված են բախումների շարունակմամբ։ Երկու երկրները պետք է մերժեն իրենց աշխարհագրական սահմաններից դուրս ցանկացած գործողություն և ազդեցություն»,- նշել է նա: