Karevorinfo  Իրադարձություններ  221

Էրդողանը ցանկանում է թուլացնել Ալիևի դիրքերն ու ցույց տալ իր գերիխշանությունը․ The Jerusalem Post

15:00 շաբաթ, 03 հոկտեմբերի, 2020 թ.
Էրդողանը ցանկանում է թուլացնել Ալիևի դիրքերն ու ցույց տալ իր գերիխշանությունը․ The Jerusalem Post

Թուրքիան Սիրիայից մեծ թվով աղքատ փախստականների է տեղափոխել Ադրբեջան՝ կռվելու հայերի դեմ։ Այս կերպ Թուրքիան փորձում է միջամտել հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Այս շաբաթ այս պնդումների հավաստիության ապացույցների թիվն ավելացել է, գրում է The Jerusalem Post-ը։

Անկարան հայտարարում է, թե հանդիսանում է Բաքվի դաշնակիցը, սակայն իրականում ցանկանում է թուլացնել այդ երկրի իշխանություններին ու այդ կերպ փորձում է իր գերիշխանությունը ցույց տալ տեղի իշխանություններին, ինչպես դա արեց Լիբիայում և Աֆրինում։

Այս ամենի վառ ապացույցն են այն բազմաթիվ սիրիացիները, ովքեր խոսել են միջազգային լրատվամիջոցների հետ։ Սակայն այդ ապացույցները բազմաթիվ հարցեր են առաջացնում։

Վարձկանները միգուցե հավաքագրվել են շաբաթներ առաջ, սակայն պարզ չէ՝ ուղարկվե՞լ են, թե՞ ոչ: Համենայն դեպս, համացանցի օգտատերերը պնդում են, թե պարզել են նրանց տեղակայման վայրը, մյուսները պնդում են, որ մի քանիսը սպանվել են, գրում է պարբերականը:

Վերջին տարիներին Անկարան ջանում էր Սիրիայի ազատ բանակի զինվորներին ներգրավել և դարձնել թրքամետ, որպեսզի նրանք կռվեին Սիրայի քրդերի դեմ: Իսկ հիմա Անկարան, օգտվելով ներգրավված վարձկանների վիճակից, որոնք տեղ չունեն գնալու և սուտ խոստումներ են ստացել, ցանկացել է նրանց ուղարկել Կովկաս: