Karevorinfo  Իրադարձություններ  187

Վրաստանն արգելել է իր տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան

13:25 շաբաթ, 03 հոկտեմբերի, 2020 թ.
Վրաստանն արգելել է իր տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել արգելել իր տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Հայաստան ուԱդրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սրման ֆոնին։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես կդադարեցնի իր ցամաքային ու օդային տարածքով ռազմական նշանակության բեռների տեղափոխման թույլտվության տրամադրումը երկու երկրներին։ Այս մասին կողմերն արդեն տեղեկացվել են»,- ասել է Գոմելաուրին։

Ինչ վերաբերում է քաղաքացիական բեռների տեղափոխմանը, պաշտոնյայի խոսքով՝ այս առումով Վրաստանն ամբողջությամբ կիրականացնի ստանձնած միջազգային պարտականությունները։