Karevorinfo  Իրադարձություններ  244

ՀՐԱՏԱՊ. Կրակահերթ լրագրողների մեքենայի վրա Մարտակերտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18:40 ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ.
ՀՐԱՏԱՊ. Կրակահերթ լրագրողների մեքենայի վրա Մարտակերտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի և Ադրբեջանի սահմանամերձ հատվածներում ակտիվ մարտական գործողություններ են։ Factor TV-ի նկարահանող խումբը, «Շանթ» հեռուստաընկերության և ռուսական Առաջին ալիքի, ՏԱՍՍ-ի ու ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ այսօր Մարտակերտ քաղաքում էր, որն արդեն վեց օր է՝ Ադրբեջանի զինված ուժերի կրակի տակ է։

Նկարահանումից հետո, մինչ Մարտակերտից հեռանալը, լրագրողներին տեղափոխող քաղաքացիական ավտոմեքենան հայտնվեց ադրբեջանական կրակահերթի տակ։ Պայթյուններից փշրվեց ավտոմեքենայի ապակին։ Կանգնեցնելով ավտոմեքենան՝ լրագրողները հապշտապ պատսպարվեցինք ապաստարանում, և ճանապարհը շարունակեցին, երբ հարաբերական անդորր հաստատվեց։ Ադրբեջանի բանակը վրիպեց, բոլոր լրագրողներն անվնաս են։

Հիշեցնենք, որ երեկ էլ Մարտունիում Ադրբեջանը կրակ էր բացել լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղղությամբ, վիրավորվել էին ֆրանսիական Le Monde-ի և հայաստանյան լրագրողներ։

Ռոբերտ Անանյան