Karevorinfo  Իրադարձություններ  138

Մարտակերտում լրագրողները կրակահերթի տակ են հայտնվել․ բացառիկ կադրեր

18:00 ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ.
Մարտակերտում լրագրողները կրակահերթի տակ են հայտնվել․ բացառիկ կադրեր

Արցախի և Ադրբեջանի սահմանամերձ հատվածներում ակտիվ մարտական գործողություններ են։ Factor TV-ի նկարահանող խումբը, «Շանթ» հեռուստաընկերության և ռուսական ՏԱՍՍ-ի, Ինտերֆաքսի ու ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ այսօր Մարտակերտ քաղաքում էր, որն արդեն վեց օր է՝ Ադրբեջանի զինված ուժերի կրակի տակ է։

Նկարահանումից հետո, մինչ Մարտակերտից հեռանալը, լրագրողներին տեղափոխող քաղաքացիական ավտոմեքենան հայտնվեց ադրբեջանական կրակահերթի տակ։ Պայթյուններից փշրվեց ավտոմեքենայի ապակին։

Կանգնեցնելով ավտոմեքենան՝ լրագրողները հապշտապ պատսպարվեցինք ապաստարանում, և ճանապարհը շարունակեցին, երբ հարաբերական անդորր հաստատվեց։ Ադրբեջանի բանակը վրիպեց, բոլոր լրագրողներն անվնաս են։

Հիշեցնենք, որ երեկ էլ Մարտունիում Ադրբեջանը կրակ էր բացել լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղղությամբ, վիրավորվել էին ֆրանսիական Le Monde-ի և հայաստանյան լրագրողներ։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ռոբերտ Անանյան