Karevorinfo  Իրադարձություններ  159

ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը

16:05 ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ.
ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ու առանց նախապայմանների բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լը Դրիանի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներից հետո տարածած հայտարարությունում։

«Հոկտեմբերի 1-ի ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների երկու հայտարարություններում էլ ես ընդգծել եմ, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վճռական է և իր անաչառ դերակատարությունը կունենա ռազմական գործողությունների դադարեցման ու առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման համար»,- նշված  է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։

Գերատեսչությունում նշել են, որ Լը Դրիանն իր զրույցներում կրկին կոչ է արել կողմերին՝ առանց նախապայմանների ու հապաղման վերսկսել բանակցությունները։