Karevorinfo  Իրադարձություններ  356

Էրդողանը հիմա էլ հայտարարել է, թե Երուսաղեմն իրենցն է

14:55 ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ.
Էրդողանը հիմա էլ հայտարարել է, թե Երուսաղեմն իրենցն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծավալապաշտական նկրտումները, կարծես, խորանում են։ Հիմա էլ նա հավակնություններ է արտահայտել իսրայելական Երուսաղեմի նկատմամբ։

Էրդողանը նախօրեին հայտարարել է՝ «Երուսաղեմը մերն է», այն անվանելով Օսմանյան կայսրությանը պատկանող քաղաք, որտեղից «թուրքերը հեռացել են արցունքն աչքերին», գրում է ЕurAsia Daily-ն՝ վկայակոչելով The Times of Israel-ը։

«Այս քաղաքում, որը մենք ստիպված են եղել լքել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ արցունքն աչքերին, մինչ օրս կարելի է հանդիպել օսմանյան դիմադրության հետքեր։ Եվ այսպես, Երուսաղեմը մեր քաղաքն է, մեր առաջին կիբլան՝ Երուսաղեմի «Ալ-Աքսա» մզկիթի մոտ»,- ասել է Էրդողանը։

Էրդողանի մոտ վերջին շրջանում, ի դեպ, սրացումներ են նկատվել․ նա իր ծավալապաշտական հավակնություններն է հայտնում Սիրիայի, Լիբիայի, Հունաստանի, Արցախի, հիմա նաև՝ Իսրայելի նկատմամբ։

Նկատենք, որ Թուրքիան խոսում է հենց այն Իսրայելի մասին, որը երկար տարիներ, հիմա էլ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի այս թեժ փուլում շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին։