Karevorinfo  Իրադարձություններ  392

Ադամ Շիֆը դիմելու է Պետդեպարտամենտին՝ պահանջելով դատապարտել Թուրքիային ու Ադրբեջանին

12:15 ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2020 թ.
Ադամ Շիֆը դիմելու է Պետդեպարտամենտին՝ պահանջելով դատապարտել Թուրքիային ու Ադրբեջանին

Կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի 49 անդամների հետ միասին պատրաստվում է դիմել ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ պահանջելով, որպեսզի ԱՄՆ-ն կոչ անի Ադրբեջանին ու Թուրքիային՝ դադարեցնել Արցախում ու Հայաստանում ռազմական գործողությունները։ Այս մասին կոնգրեսականը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Մենք պետք է կանխենք մարդկային զոհերն ու անհապաղ դադարեցնենք ռազմական գործողությունները։ Ես անհանգստացած եմ, քանի որ հակամարտությանը ներգրավված է նաև Թուրքիան՝ քաջալերելով ու աջակցելով Ադրբեջանին շարունակել գրոհը։

Տեղեկություններ են ստացվում, որ Թուրքիան Սիրիայից օտարերկրյա զինյալներ է տեղափոխում՝ էլ ավելի բարձր խաղադրույք կատարելով։ Էրդողանի քայլերն ու ռազմատենչ հայտարարությունները բարձրացնում են տարածաշրջանային պատերազմի հավանականությունը, ինչը շատ ավելի աղետալի կլինի»,- հայտարարել է Ադամ Շիֆը։