Karevorinfo  Իրադարձություններ  155

Ի՞նչ իրավիճակ է հրետակոծված Մարտունիում․ բացառիկ կադրեր․ 18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ

20:35 հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
Ի՞նչ իրավիճակ է հրետակոծված Մարտունիում․ բացառիկ կադրեր․ 18+. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն հինգերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է հրետակոծել և ահաբեկել Արցախի խաղաղ բնակչությանը։

Արցախի Մարտունի քաղաքում այսօր ադրբեջանական հրետակոծությունից լրագրողներ են վիրավորվել, այդ թվում՝ միջազգային լրատվամիջոցներից։

Factor TV-ի նկարահանող խումբն արձանագրեց, որ Մարտունու փողոցները հիմնականում դատարկ են, միայն հատուկենտ ավտոմեքենաներ են այս ու այն կողմ երթևեկում, հիմնականում՝ ոստիկանական մեքենաներ։

Մեր տեսախցիկը նաև խանութների, տների վրա հրետակոծությունների հետքեր արձանագրեց։ Նշենք, որ մարտունեցիները Factor TV-ին ասացին, որ հակառակորդի հրետանու կրակից նաև ոստիկանության աշխատակից է մահացել։

Մեր նկարահանման պահին Մարտունու ուղղությամբ ԳՐԱԴ էր աշխատում,  քաղաքի տարբեր հատվածներում լսվում էին հրետակոծության ձայներ։

Չնայած քաղաքում ստեղծված վիճակին՝ մարտունեցիները չեն լքում իրենց բնակավայրերը, նրանց մեծ մասն ապաստարաններում է։ Քաղաքում ծառայություն իրականացնող ուժերի ներկայացուցիչները մեզ հորդորեցին լքել Մարտունին՝ նշելով, որ քաղաքում անվտանգ չէ անգամ լրագրողների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Արթուր Դևրիկյան