Karevorinfo  Իրադարձություններ  816

Էրդողանը հայտարարել է, թե Անկարան «պարտավոր չէ հաշիվ տալ Նիկոլ Փաշինյանին»․ Anadolu

20:05 հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
Էրդողանը հայտարարել է, թե Անկարան «պարտավոր չէ հաշիվ տալ Նիկոլ Փաշինյանին»․ Anadolu

Թուրքիայի նախագահն այսօր ելույթ է ունեցել Մեջլիսի աշնանային նստաշրջանի բացմանը՝ կրկին Անկարայի աջակցությունը հայտնելով Ադրբեջանին։

«Կովկասում երկարատև խաղաղության հիմնական պայմանն Ադրբեջանի «օկուպացված» ամեն կտորի ազատագրումն է։ Թուրքիան ընկալում է Ադրբեջանին «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքով։ Մենք կշարունակենք ադրբեջանցի եղբայրներին աջակցություն ցուցաբերել»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը դարձյալ «մեղադրել է» Հայաստանին՝ կոչ անելով Թուրքիայի մասին ապատեղեկատվության չտարածել։ Նա նաև քննադատել է Մինսկի խմբի համանախագահ պետություններին։

«Մինսկի խմբի համանախագահներն արդեն 30 տարի արհամարհում են հակամարտության լուծումը, որի արդյունքն էլ այս իրադարձություններն են։ Համանախագահների՝ կրակի դադարեցմանն ուղղված կոչերն անընդունելի են»,- ասել է նա։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակին չխառնվելու մասին Թուրքիային ուղղված կոչին, Էրդողանն ասել է․ «Անկարան պարտավոր չէ Նիկոլ Փաշինյանին հաշիվ տալ։ Մենք ինքներս ենք կայացնում մեր որոշումները»։

Էմմա Չոբանյան