Karevorinfo  Իրադարձություններ  178

Վարդենիսում մարդիկ ասում են՝ մի սանտիմետր չենք գնալու, թող չվախեցնեն իրենց կրակոցներով․ Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

16:00 հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
Վարդենիսում մարդիկ ասում են՝ մի սանտիմետր չենք գնալու, թող չվախեցնեն իրենց կրակոցներով․ Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ-ադրբեջանական պատերազմն այս անգամ մղվում է ոչ միայն Արցախում, այլև ադրբեջանական կողմը հարձակումներ է գործում Հայաստանի Հանրապետության սահմանի՝ Գեղարքունիքի բնակչության ուղղությամբ։ Այս օրերին Վարդենիսում է եղել նաև Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նրա հետ Factor TV-ն զրուցել է Վարդենիսի իրավիճակի մասին։

– Նախ՝ Վարդենիսին անդրադառնանք։ Դուք այնտեղ օրեր եք անցկացրել, եղել եք նաև հարակից բնակավայրերում։ Ի՞նչ տրամադրություն է այնտեղ։

– Ի ուրախություն ինձ՝ Վարդենիսում խուճապային, վախի, այդպիսի դրամադրություններ ես որևէ տեղ չարձանագրեցի։ Ու երբ հարցնում էի մարդկանց՝ ո՞նց եք, ի՞նչ նորություն, ինչի՞ց եք անհանգստացած, մարդիկ ասում էին՝ մենք դուխով ենք, ամեն ինչ նորմալ է, մեր բնակավայրում ենք, մի սանտիմետր չեն գնալու էստեղից, թող մեզ չվախեցնեն կրակոցներով։

Այսինքն՝ մարդիկ մի տեսակ, կարծես, սովոր լինեն այս իրավիճակին, որովհետև թերևս շատ չի անցել 90-ականների պատերազմից։ Մենք տարիներով այդ պատերազմը տեսանք, լսեցինք արկերի պայթյունները, լսեցինք հարձակման ձայները։ Մեզ համար սովորական էր դարձել, որ փողոցում պետք է տանկեր տեսնենք ու անընդհատ պիտի տանկերը ելումուտ անեն։ Հիմա մի փոքր այդ իրավիճակն է հիշեցնում, առանց տանկերի։

– Մեր սերունդը, ինչպես ասացիք, սովոր են պատերազմին, իսկ երիտասարդները, դպրոցականները, երեխաները չեն վախենո՞ւմ այդ իրավիճակից։

– Դպրոցականների մեջ էլ շատ շատ մարդկանց տեսա, որ դուրս էին գալիս, քաղաքում քայլում էին, և ասում էին՝ չենք վախենում։ Բայց ավելի փոքր երեխաներին, անկեղծ ասած, ինքս խորհուրդ տվեցի, նույնիսկ խնդրեցի, որ ծնողները դուրս հանեն, գոնե մինչև 10-12 տարեկան երեխաներին։ Որովհետև իրենց հիշողության մեջ հաստատ այդ վատ ասոցիացիաները կմնան։

Ինչո՞ւ եմ այսպես ասում։ Որովհետև ես էլ էի մոտավորապես այդ տարիքին, ու մինչև հիմա ես հիշում եմ այդ ձայները, հիշում եմ մեր գոռոցները, մեր վախերը։ Այսինքն իրենց տարիքում շատ ավելի տպավորիչ է լինում։ Ու դրա համար ես խնդրեցի շատ ծնողների։ Բայց կարծես ինձ այդքան էլ չլսեցին ու հիմնականում շարունակում են մնալ իրենց բնակավայրերում։

Բոլորն արդեն իրենց համար թաքստոցներ են սարքել իրենց նկուղներում, նույնիսկ կահավորել են համապատասխան տեխնիկայով և ամեն ինչով, որպեսզի նաև զբաղմունք ունենան։ Ու այդպես անցկացնում են իրենց գիշերները, որ խաղաղ լինեն ու որպեսզի միաժամանակ կարողանան զինվորներին ապացուցել, որ իրենք թիկունքում են, և թշնամուն, որ իրենք չեն զիջել իրենց հողերը։

– Հակառակորդը անօդաչուներով հարձակումներ գործեց, հրետանիով հարվածներ հասցրեց Վարդենիսին ու գյուղերին։ Ի՞նչ վնասներ կան այնտեղ։

– Վնասներ շատ կան։ Մարդկանց որոշ տներ կան, որ հաստատ վերանորոգման կարիք կունենան, նույնիսկ որոշ դեպքերում՝ հիմնանորոգման։ Ուղղակի ես կարծում եմ, որ Աստված մի քիչ գթացել է մեզ, և արկերի հիմնական մասը ընկել է դաշտերում և այդքան վնաս չի հասցրել։

Իհարկե՝ մարդիկ կան, որոնց բնակարանի հենց բակում էր ընկել, կար, որ իրենց դարպասների մոտ էր ընկել։ Այսինքն՝ ինչ-որ աստվածային բան պահում է քաղաքացիներին կամ գյուղացիներին, այնուամենայնիվ, թեպետ չխուսափեցինք մեկ զոհից։ Բայց հիմնականում դեռ դիմակայում ենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան