Karevorinfo  Իրադարձություններ  354

ԼՂ հակամարտությունը կարող է դառնալ էրդողանի վերջը․ Financial Times

14:30 հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
ԼՂ հակամարտությունը կարող է դառնալ էրդողանի վերջը․ Financial Times

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն աշխարհին հայտնի է որպես պրագմատիկ ու կռվարար մարդ, արդեն 17 տարի է՝ ղեկավարում է Թուրքիան։ Միջերկրական ծովում Հունաստանի հետ հարաբերությունների սրմանը զուգահեռ՝ նա ներգրավվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած մեկ այլ հակամարտության մեջ, գրում է Financial Times պարբերականը։

Նշվում է, որ սա կարող է հանգեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների սրման, ում հետ Թուրքիան ժամանակ առ ժամանակ մտերմանում է։

«Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայում ու Լիբիայում քաղաքացիական պատերազմի տարբեր կողմերում են գտնվում, նրանք ԼՂ հակամարտության հարցում էլ փորձում են գլուխ բերել իրենց սեփական շահերը»,- ասվում է հրապարակման մեջ։

Թուրքիան մարտահրավերներ է նետում Ռուսաստանին Հյուսիսային Աֆրիկայում և Լևանտում, սակայն սա նույն բանը չէ, ինչ առճակատումը Կովկասում։ «Եթե այն նախկին Օսմանյան կայսրության տարածքն է, ապա սա հետխորհրդային տարածք է։  Սակայն պարոն էրդողանի բռնատիրական օրենքներով ներքին ու արտաքին  քաղաքականության միջև կոնցեպտուալ սահմանները ջնջվել են»,- գրում է Financial Times-ը։

ԼՂ հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածությունը, ըստ պարբերականի, տեղի է ունենում այն ժամանակ, երբ Էրդողանը քաղաքականապես խոցելի է, քանզի նրա արկածախնդրությունը կարող է անդրադառնալ Թուրքիայի թուլացած տնտեսության և ազգային արժույթի վրա։

«Եթե Էրդողանը շարունակի անցնել այս սահմանները, դա կարող է դառնալ նրա ոչնչացումը»,- գրում է պարբերականը։