Karevorinfo  Իրադարձություններ  189

Իսրայելը զենքով բեռնված օդանավեր է ուղարկում Ադրբեջան. Բաքուն չի հերքել

12:55 հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
Իսրայելը զենքով բեռնված օդանավեր է ուղարկում Ադրբեջան. Բաքուն չի հերքել

ԼՂ հակամարտության գոտում վերջին տարիներին գրանցված ամենաթեժ մարտերի ընթացքում Իսրայելը ռազմամթերք է ուղարկում Ադրբեջան։ Այս մասին նշում է «Ալ-Արաբիան»՝ վկայակոչելով հետախուզությունում իր պաշտոնական աղբյուրները։

Հեռուստաալիքը հայտնում է, թե մարտերի թեժացման հետ մեկտեղ՝ շատ ավելի շատ երկրներ են ներգրավվում Հարավային Կովկասում ռազմական գործողություններին։ Ըստ հրապարակման՝ Իսրայելը եղել է Ադրբեջան ռազմամթերքի հիմնական մատակարարը, չնայած Հայաստանը վերջերս պաշտոնապես դեսպանություն է բացել Թել Ավիվում։ Իսրայելն ու Ադրբեջանը կապված են  նավթի ու զենքի մեծ առևտրով։

Ավելի վաղ ԱՄՆ հետախուզությունում «Ալ-Արաբիայի» աղբյուրը հայտնել էր, որ Իսրայելն Ադրբեջան է ուղարկում զենքով բեռնված օդանավեր։

«Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին։ Բաքվում արդեն վայրէջք է կատարել Իսրայելից ժամանած երկու բեռնատար օդանավ»,- ասել է աղբյուրը։

Մինչ այդ, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևն ամերիկյան Axios-ին հայտնել էր, թե ռազմական ոլորտում Բաքվի հետ Իսրայելի համագործակցությունը գաղտնիք չէ։