Karevorinfo  Իրադարձություններ  185

Ճապոնիան կոչ է անում դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները

12:15 հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ.
Ճապոնիան կոչ է անում դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները

Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին դադարեցնել ռազմական գործողություններն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները, առավելագույն զսպվածություն ցուցաբերել ու անցնել երկխոսության»,- նշել է նա։

Կատոն նաև ընդգծել է, որ Ճապոնիայի կառավարությունը լուրջ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ռազմական բախումների կապակցությամբ, որոնք հանգեցնում են խաղաղ բնակչության շարքերում զոհերի։

«Մենք մտադիր ենք ուշի-ուշով հետևել իրադարձությունների զարգացմանը»,- հավելել է նա։