Karevorinfo  Իրադարձություններ  234

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ

23:05 չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ:

«Նախարարն իր շվեդ գործընկերոջը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, այդ թվում տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության թիրախավորման և քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման դեպքերը:

Զոհրաբ Մնացականյանն իր խորը մտահոգությունը հայտնեց Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:

ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց առաջիկայում նախարար Լինդեին հյուրընկալել Հայաստանում, ինչը լավ հնարավորություն կընձեռի երկկողմ օրակարգին առնչվող հարցերի քննարկման և համագործակցության հետագա ծրագրերի ուղենշման համար»,- ասված է հաղորդագրությունում: