Karevorinfo  Իրադարձություններ  305

Ինչ է քննարկվել ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ․ Զախարովան մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:40 չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
Ինչ է քննարկվել ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ․ Զախարովան մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ հանդիպման մանրամասները։

Նա նշել է, որ հանդիպումները եղել են առանձին-առանձին։

«Հիմնականում քննարկվել է մեր երկրի տարածքում ապրող էթնիկ ադրբեջանցիների ու հայերի արձագանքը, քանի որ այս իրավիճակն իրապես ազդել է նրանց վրա, և քանի որ իրավիճակը չափազանց լարված է, շատ կենդանի արձագանք է ստանում։ Մեզ ոչ միայն հարցեր են ուղղում լրագրողները, այլ նաև սփյուռքի ներկայացուցիչներ։ Ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանում բնակվող, այլ հետսովետական երկրներից տարբեր երկրներում ապրող սփյուռքի ներկայացուցիչներ սրտի ճիչով դիմում են մեզ, խնդրում են որպեսզ փրկենք, մի բան անենք, մեր հայրենակիցները չպետք է մահանան, երիտասարդները չպետք է մահանան։ Ընդհանուր առմամբ, հենց այս մասին էլ եղել է զրույցը»,- հայտարարել է Զախարովան։

Խոսելով Ռուսաստանի կողմից հակամարտության կարգավորման համար միջնորդական ջանքերի մասին, դիվանագետը նշում է, որ Մոսկվան աջակցում է ու հնարավոր ամեն բան անում է իրավիճակի հանդարտեցման համար՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը։

Մանրամասները՝ տեսանյութում։