Karevorinfo  Իրադարձություններ  255

ԵՄ գագաթնաժողովի ընթացքում անդրադարձ կլինի Լեռնային Ղարաբաղի իրադրությանը

18:55 չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
ԵՄ գագաթնաժողովի ընթացքում անդրադարձ կլինի Լեռնային Ղարաբաղի իրադրությանը

Եվրամիության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 1-2-ին նախանշված գագաթնաժողովի ընթացքում երրորդ երկրներին կոչ կանեն չմիջամտել Լեռնային Ղարաբաղում իրադրությանը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։

«Այո՛, կլինի»,- ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով նման կոչի մասին հարցին ի պատասխան՝ ասել է ԵՄ դիվանագետը։

Նա նաև հաղորդել է, որ ԵՄ առաջնորդները պատրսատվում են հակամարտող կողմերին անհապաղ հրադադարի կոչ անել․«Գագաթնաժողովը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ կանի, քանի որ իրադրությունը չափազանց անհանգստացնող է»։

ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ Խորհրդի ղեկավար Շառլ Միշելը գագաթնաժողովի նախաշեմինն հեռախոսային բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։