Karevorinfo  Իրադարձություններ  247

Թուրքիան ՌԴ-ին առաջարկել է ԼՂ հակամարտության հարցը լուծել՝ Սիրիայում երկու երկրների աշխատանքի օրինակով

18:25 չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
Թուրքիան ՌԴ-ին առաջարկել է ԼՂ հակամարտության հարցը լուծել՝ Սիրիայում երկու երկրների աշխատանքի օրինակով

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Անադոլու» գործակալության խմբագիրների հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ թուրքական սցենարը։

Խոսելով Սիրիայում Թուրքիայի ու Ռուսաստանի համատեղ աշխատանքի օրինակով արցախյան հակամարտության կարգավորման հնարավորության մասին՝ թուրք նախարարը նշել է, որ այդ համատեքստում երկկողմ քննակումներ են անցկացվել ռուսական կողմի հետ։

«Մեր նախագահի կողմից Պուտինին առաջարկներ են արվել, նաև քննարկումներ են անցկացվել Լավրովի հետ, բայց այդ հակամարտությունը այդպես էլ իր լուծումը չի գտել ո՛չ երկկողմ, ո՛չ էլ բազմակողմ մակարդակներում։ Չկարգավորված հակամարտությունը միայն ոգեշնչում է Հայաստանին»,- ասել է Չավուշօղլուն։

Փաստորեն, այս հայտարարությամբ թուրք պաշտոնյան փաստել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հիմնական նպատակներից մեկը ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխումն է։ Իրենց այս մտադրությունները Բաքուն ու Անկարան չեն թաքցնում, պարբերաբար դժգոհում են ԵԱՀԿ Միսնկի խմբի գործունեությունից՝ անհաջող փորձեր կատարելով բանակցություններում ներգրավել Թուրքիային։

Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ բանակցությունները պետք է շարունակվեն Մինսկի խմբի շրջանակում։

Էմմա Չոբանյան