Karevorinfo  Իրադարձություններ  254

Ղազախստանում կորոնավիրուսային իրավիճակը սրվում է․ նոր սահմանափակումներ են կիրառվում

14:25 չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
Ղազախստանում կորոնավիրուսային իրավիճակը սրվում է․ նոր սահմանափակումներ են կիրառվում

Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը նախազգուշացրել է, որ երկրի բնակչության զգոնությունը նվազում է, ինչը կարող է հանգեցնել կորոնավիրուսով վարակակիրների թվի աճին, գրում է tengrinews.kz-ը։

Նշվում է, որ խստացված ստուգումները ցույց են տալիս, որ կարանտինային ռեժիմի թուլացման հետ մեկտեղ խախտումների թիվն աճել է ՝ 30․4-ից հասնելով 40․7 տոկոսի։

Նախարար Ալեքսեյ Ցոյն առաջարկել է նոր սահմանափակումներ մտցնել Ղազախստանում թռիչքների հետ կապված։ Այս իրավիճակը կապված է օտարերկրյա պետություններում կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման հետ։

Նա առաջարկել է կրճատել, մասնավորապես, Թուրքիայի հետ չվերթները։

Ցոյը նաև առաջարկել է երկրորդ կարգի երկրներից ժամանածների համար նոր՝ ավելի կոշտ պահանջներ սահմանել։

«Ջերմաչափումներ, անկետավորում, COVID-19-ի թեստավորման արդյունքների առկայություն։ Թեստի բացակայության դեպքում ժամանածները կմեկուսացվեն երկու օրով՝ թեստավորում անցնելու համար»,- նշել է նա։

Հավելենք, որ Ղազախստանում մեկ օրում գրանցել է 374 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 30-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 107.908 է, մահվան ցուցանիշը՝ 1.731։