Karevorinfo  Իրադարձություններ  154

ԵԱՀԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ

12:30 չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.
ԵԱՀԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Երեկ երեկոյան Վիեննայում ԵԱՀԿ-ն հատուկ նիստ է գումարել՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկելու համար։ Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ անդամ 57 երկիր։

Բացելով հանդիպումը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահ Իգլի Հասանին կրկին մտահոգություն է հայտնել շփման գծում իրավիճակի վատթարացման ու բախումների շարունակման կապակցությամբ։ Նա իր անհանգստությունն է հայտնել զոհերի թվի աճի կապակցությամբ ու կրկնել հակամարտության դեէսկալացիայի վերաբերյալ ԵԱՀԿ կոչը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ԵԱՀԿ գործող նախագահի՝ ԼՂ հարցերով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը տեղեկացրել է հանդիպման մասնակիցներին հայ-ադրբեջանական հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ տեղեկություններ է ստանում անմիջապես բախումների վայրից ու բարձրաստիճան պաշտոնյաներից։

Կասպրշիկը նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկել հակամարտության գոտի ու վերսկսել մշտադիտարկումները, երբ որ իրավիճակը թույլ տա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ֆրանսիան, ՌԴ-ն ու ԱՄՆ-ը, ևս մեկ անգամ կրկնել են համանախագահների կոչն ու հորդորել վերսկսել բանակցությունները՝ հակամարտության հաստատուն կայունացման համար։

ԱՄՆ կողմից ԵԱՀԿ ներկայացուցիչ Ջեյմս Գիլմորը նախազգուշացրել է երրորդ երկրներին ու կոչ արել զերծ մնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը միջամտելուց, քանի որ այն կարող է հանգեցնել միայն տարածաշրջանում իրավիճակի սրմանը։