Karevorinfo  Իրադարձություններ  264

Ռազմական տեսանկյունից թշնամին արդեն իսկ պարտված է․ ազատամարտիկներ

15:35 երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.
Ռազմական տեսանկյունից թշնամին արդեն իսկ պարտված է․ ազատամարտիկներ

Ամբողջ ժողովուրդն էլ դուխով է, պետք է հաղթենք թշնամուն, այլ անելիք մենք չունենք։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը։

Նա նշեց, որ որպես կամավորական մեկնել են Արցախ, ասաց՝ բոլորի մարտական ոգին տեղն է։

«Նույնիսկ խցանումներ են առաջանում՝ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, կամավոր սահման մեկնող ցանկացողների հերթերն ամենուր են, ժողովրդի միասնականությունը և օրվա հրամայականը մեկն է՝ պիտի հաղթենք, այլ ճար չունենք»,- եզրափակեց ազատամարտիկը։

Շուշիի առանձնակի գումարտակի դասակի հրամանատար Ժորա Ֆարյանը ևս շտապում է առաջնագիծ։ Ասում է՝ զինվորներին ուղղված իր խոսքը տեղում կասի։

Ազատամարտիկի կարծիքով՝ թշնամին չի համակերպվում ամիսներ առաջ կրած տարածքային կորուստների հետ։

«Տարիներ շարունակ այն նպատակը, որ ունեցել է թշնամին, թե հարձակվելով կարող է ամեն ինչ գրավել, չի իրականանում։ Եթե հիմա ռազմական տեսանկյունից նայենք, արդեն իսկ նրանք պարտված են։ Քթին որ հագավ, երկար դեռ ուշքի չի գալու, օրերի հարց է, ամեն ինչ ուշ թե շուտ կավարտվի։ Մենք հաղթելու ենք և ուրիշ ձև մտածելու իրավունք անգամ չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց Ժորա Ֆարյանը։

Լիլիթ Շաբոյան