Karevorinfo  Իրադարձություններ  182

Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը հատել է 1 միլիոնի սահմանը

11:40 երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.
Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը հատել է 1 միլիոնի սահմանը

Աշխարհում COVID-19-ի համաճարակի մեկնարկից ի վեր վիրուսից մահացածների թիվը հասել է 1 միլիոն 555 մարդու։ Այս մասին են վկայում Ջոնս Հոփքինսկի համալսարանի տվյալները, գրում է «Ինտերֆաքսը»։

Կորոնավիրուսից մահացածների թիվն ամենաշատը ԱՄՆ-ում է՝ 205 հազար մարդ։ ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (142 հազար), Հնդկաստանը (95․5 հազար), Մեքսիկան (76․4 հազար) ու Մեծ Բրիտանիան (42 հազար)։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կորոնավիրուսի զոհերի այս թիվը անվանել է «սարսափեցնող սահման»։

«Մեր աշխարհը հասել է սարսափեցնող սահմանի․ COVID-19-ից մահացել է մեկ միլիոն մարդ։ Մենք մեր տեսադաշտից ոչ մի կյանք չպետք է բաց թողնենք»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։