Karevorinfo  Իրադարձություններ  443

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Բաքվի սանձազերծած պատերազմի փաստը

00:20 երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Բաքվի սանձազերծած պատերազմի փաստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: