Karevorinfo  Իրադարձություններ  763

Աշխարհի հայտնի հայերը սոցիալական հարթակներում դատապարտում են Ադրբեջանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

17:40 երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.
Աշխարհի հայտնի հայերը սոցիալական հարթակներում դատապարտում են Ադրբեջանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով սկսված պատերազմը միավորել է աշխարհի տարբեր անկյուններում ապրող և ստեղծագորոծող հայերին։ Թվիթեր, ինստագրամ , ֆեյսբուք։ Տարբեր հարթակներում իրենց պաշտոնական էջերում հայտնի հայերը գրառումներով իրենց հետևորդներին ու նաև միջազգային հանրությանը կոչ են անում դատապարտել Ադրբեջանին, որը թիրախավորել է նաև խոր թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ կրակ ուղղելով խաղաղ բնակչության ուղղությամբ։

Հայտնի երգիչներ, գործարարներ մարզիկներ․ Ադրեբջանական ագրեսիան դատապարտող համացանցային արշավին միացել են շատերը։

«Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի»

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել և օգնել դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ: Մեր երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու, ոչ թաքնվելու ապաստարաններում: Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին» ։

Հայտնի ֆուտբոլիստը խոսքն ավարտել է # ArstakhStrong հեշթեգով

«Հայաստանի և Արցախի համար այս բախտորոշ պահին մեկ բան կասեմ.  բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու»

Սա արդեն Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի կոչն է։ Նույն կոչը նա գրել է նաև անգլերեն թարգմանությամբ։

Ոչ թե կոչ, այլ սեփական պատմության մի դրվագով արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին Թվիթերում  անդրադարձել է  Գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

«Երբ փոքր էի, պապս ինձ ասաց, որ իմ ընտանիքի նախնիները գալիս են Ղարաբաղից:  Հետո ես հաղթեցի իմ առաջին ուժեղ

մրցաշարը հրաշալի Ստեփանակերտ քաղաքում: Մենք մարդիկ ենք, ովքեր պատմության ընթացքում միշտ հպարտությամբ են պաշտպանվել: Մենք այս անգամ էլ դա կանենք, ես դա գիտեմ»:

Աղոթքներ և ադրբեջանին դատապարտող կոչեր․ Հայտնի մարզիկները միացել են շատերը։

«Լուրերն ապակողմնորոշում են․ Սրանք «բախումներ» չեն, Հայաստանը դարձել է Ադրբեջանի չհրահրված հարձակումների զոհը»։

Սա Ամերիկյան հեռուստաատղ Քիմ Քարդաշյանի Ինստագրամի իր էջի «story» բաժնում կատարած գրառումն է։

«Ադրբեջանն արգելափակել է սոցիալական լրատվամիջոցները՝ բացառությամբ պատերազմի քարոզչության: Միջազգային դիտորդները պետք է հետաքննեն սա և միջազգային քաղաքական ու դիվանագիտական միջոցներ ձեռնարկեն՝ իրավիճակի անհարկի սրացումն ու ողբերգությունը կանխելու համար»։

Հեռուսատաաստղն իր գրառմամբ կոչ է արել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին՝ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը, որն օգտագործվում է հայերի դեմ, ինչպես նաև զգուշացնել Թուրքիային՝ Բաքու զինյալներ չուղարկել։

Հայտնի գործարար, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Թվիթերի իր էջում կիսվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ գրել է՝ Աղոթում եմ Հայաստանի համար։

«Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ»։

Պատերազմի առաջին ժամերին ու անընդհատ Ֆեյսբուքում ու Թվիթերում Արցախի դեմ ուղղված Ադրբեջանի հարձակմանը անդրադառնում է  System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

«Հասկանալի է, որ Ադրբեջանի կոռումպացված նավթաօլիգարխիկ ղեկավարությունը որոշ ժամանակ պլանավորել էր այս հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ. նախազգուշացնող նշաններ եղել են Թուրքիայի կողմից Սիրիայից գրոհայինների ներմուծումից մինչև ԱՄՆ Պետդեպարտամենտի դեսպանատան վերջին նախազգուշացումները․․․

Ադրբեջանն անջատել է ամբողջ համացանցը, բացի Twitter-ից, որպեսզի նրանք կարողանան այն օգտագործել ապատեղեկատվություն տարածելու համար։ Կեղտոտ նավթաօլիգարխները վախենում են սեփական ժողովրդից, դրա համար էլ պատերազմ են սկսում. օրիգինալ գաղափար չէ։ Մյուս կողմից, Հայաստանում առաջադեմ ժողովրդավարություն է՝ շնորհիվ 2018 թվականի խաղաղ թավշյա հեղափոխության։ Եկել է Բաքվում հեղափոխության ժամանակը։ Եվ միայն այդ ժամանակ խաղաղություն ձեռք կբերվի այդ երկու ազգերի միջև»:

Թվիթերում կատարած գրառմամբ էլ նա նշում է, որ Քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը ռազմական հանցագործություն է

«Ադրբեջանի վարչակարգը և նրա նավթօլիգարխիկ ղեկավարությունը պետք է անձամբ պատասխանատվություն կրեն»:

Այսօր արդեն հայտնի երգիչը տարածել է Արցախ երգի չթողակրված դեմոն՝ կից գրառմամբ

«Մինչ Հայաստանն ու Արցախն ինքնպաշտպանվում են Ադրբեջանի կոռումպացված, նավթաօլիգարխիկ ղեկավարության կողմից վերջին լայնամասշտաբ ագրեսիայից, ես մտածեցի «Արցախ» երգի մասին, որը գրել եմ և թողարկել 2016 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո։ Ահա երգի չթողարկված դեմոն»։

Պատերազմը սահմանին շարունակվում է, շարունակվում է նաև համացանցային արշավը՝ անցող ժամերի հետ ավելանում են նաև գրառումները ի պաշտպանություն Արցախի, որ միջազգային հանրությունը ևս լինի տեղեկացված։