Karevorinfo  Իրադարձություններ  236

Ադրբեջանի ԱԹՍ-ն Արցախում թիրախավորել է լրագրողներին, այդ թվում՝ Factor TV-ի նկարահանող խմբին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

17:30 երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանի ԱԹՍ-ն Արցախում թիրախավորել է լրագրողներին, այդ թվում՝ Factor TV-ի նկարահանող խմբին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor TV-ի նկարահանող խումբը երեկվանից աշխատում է Արցախի Հանրապետությունում։ Այսօր նկարահանումներ իրականացվեցին Մարտունի քաղաքում, որտեղ երեկ հակառակորդը բազմաթիվ կրակոցներ էր արձակել՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը. մեկ կին ու երեխա զոհվել էին։ Ավիրվել են նաև բազմաթիվ տներ։ Այդ տներից մեկում նկարահանումից հետո մեր նկարահանող խումբը և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ դուրս գալով՝ լսեցին ԱԹՍ-ի ձայնը. հակառակորդը թիրախավորել էր լրագրողներին ու օպերատորներին։

Մեզ ուղեկցող ոստիկանը հորդորեց խմբերով չկանգնել, ապա պահանջեց նստել մեքենաներն ու այդ հատվածից հեռանալ։ Մինչև այդ հասցրինք որոշ կադրեր արձանագրել։ Տուժածներ չկան։

Նշենք, որ Factor TV-ի և մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչները Մարտունիում նկարահանումն իրականացնում էին զրահաբաճկոններով, որոնց վրա նշված էր «PRESS»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լրագրող՝ Մերի Մարտիրոսյան, Օպերատոր՝ Հովհաննես Սարգսյան