Karevorinfo  Իրադարձություններ  237

Համոզված եմ, որ «Իսկանդերները» արդեն դիրքերում են և կարող են խոցել ցանկացած օբյեկտ․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

17:20 երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.
Համոզված եմ, որ «Իսկանդերները» արդեն դիրքերում են և կարող են խոցել ցանկացած օբյեկտ․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության, Արցախի բնակչության դեմ հարձակումը խոշորագույնն է Ապրիլյան պատերազմից ի վեր։ Ի՞նչ խնդիրներ է լուծում Ադրբեջանը, և ի՞նչ է լինելու հետո։ Այս մասին զրուցել ենք ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ։

– Պարոն Աբրահամյան, Ադրբեջանի այս հարձակումը համեմատելի է կամ ավելի խոշոր է, քան Ապրիլյան պատերազմը։ Ի՞նչ խնդիր է Ադրբեջանը փորձում լուծել ռազմական տեսանկյունից՝ ուզում է տարա՞ծք գրավել, թե՞ ուզում է քաղաքական խնդիր լուծել։

– Մեծ առումով Ադրբեջանի այս քայլի գլխավոր նպատակը հարցի ռազմական ճանապարհով լուծումն է։ Այսինքն, ըստ էության, կա առավելագույն պլան՝ պլան-մաքսիմում։ Դա լիարժեք վերահսկողության հաստատումն է ամբողջ Արցախի տարածքում։ Եվ ունի պլան մինիմում, որը նվազագույն խնդիրների լուծումն է՝ տարբեր ուղղություններով հասնելու տարբեր բարձունքների և բնակավայրերի վերահսկողության։

Օրինակ, առաջին օրը 5-6 բնակավայրի անուն էր նշվել որպես «ազատագրված»։ Դրանք բնակավայրեր են, որոնք գտնվում են, օրինակ, մարտական դիրքերի չեզոք գոտում կամ ուղղակի մարտական դիրքերի խրամատները բառի բուն իմաստով անցնում են այդ բնակավայրերով։ Դրանք արդեն 30 տարի է՝ բնակավայր չեն։

Բայց գլխավոր խնդիրը Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծումն է։

– Ադրբեջանը այս անգամ դաշտ նետեց գրեթե ողջ սպառազինությունը՝ հրթիռներ, հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այս տեսանկյունից Հայաստանը, կարծես, ավելի զուսպ է։ Ո՞րն է այն կետը, որից հետո Հայաստանը, օրինակ, «Իսկանդեր» հրթիռներ կամ Սու-30 ինքնաթիռներ կօգտագործի։

– Պատերազմական գործողությունների տրամաբանությունից է ելնում, որ Հայաստանը, այս պարագայում՝ Արցախը, ուղղակի չի խոսում այն մասին, թե ինչ զինատեսակներ է կիրառում։ Դա որոշակի ռազմական, ծառայողական բնույթի անհրաժեշտությունից ելնելով է այդ ամենը իրականացվում, որպեսզի Ադրբեջանին հնարավորություն չտրվի հասկանալու, թե զինանոցի որ մասն է օգտագործվել և դեռևս ինչ կա օգտագործելու։

Ինչ վերաբերում է կոնկրետ «Իսկանդերի» օգտագործմանը, ապա Ադրբեջանում կան կոնկրետ օբյեկտներ, որոնց համար նախատեսված է դրա կիրառումը։ Այսինքն դիրքային մարտերում կոնկրետ «Իսկանդերի» կիրառումը այդ ուղղությամբ բնական է, որ տրամաբանական չէ։

Համոզված եմ, որ «Իսկանդերի» ձեռքբերումից առաջ արդեն իսկ Հայաստանի և Արցախի գլխավոր շտաբերում քննարկվել է, վերլուծվել է և արդեն 4-5 տարի է՝ մենք ունենք բոլոր այն սցենարները, և բոլոր այն օբյեկտները, որոնց դեպքում «Իսկանդերի» կիրառում կլինի։ Համոզված եմ, որ «Իսկանդերները» արդեն գտնվում են այն դիրքերում, որտեղ պետք է գտնվեն, և շատ կարճ ժամանակում դրանք կարելի է մարտի բերել և խոցել ցանկացած օբյեկտ, որոնք «տնային աշխատանքի» միջոցով դուրս է բերվել և վաղուց ուղենշվել է։

– Հաշվի առնենք Թուրքիայի նախկին վարքը՝ Սիրիայում և Իրաքում զորք տեղակայելը, Հունաստանի և Կիպրոսի հետ խնդիրները։ Արդյոք միջազգային հանրությունը ունա՞կ է զսպել Թուրքիային։

– Թուրքիան արդեն մի քանի ռեգիոնում կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծել՝ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևելյան Միջերկրականում։ Ընդ որում՝ Արևելյան միջերկրականում, եթե նույնիսկ ժամանակավորապես, ապա Թուրքիան հետ է քաշվել, ինչը շատ առումով պայմանավորված է նաև միջազգային ճնշումներով։

Եվ այս առումով մենք տեսել ենք՝ աշխատող մեխանիզմ կա, և պետք է անել ավելին, որպեսզի այդպիսի միջազգային ճնշում աշխատի նաև այս պարագայում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Գարիկ Հարությունյան