Karevorinfo  Իրադարձություններ  188

Բելառուսում արդեն 50-րդ օրն է՝ բողոքի ցույցերը շարունակվում են

14:55 երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.
Բելառուսում արդեն 50-րդ օրն է՝ բողոքի ցույցերը շարունակվում են

Բելառուսում հերթական զանգվածային բողոքի ցույցերն են՝ ընդդեմ գործող իշխանության։ Ամենազանգվածային ակցիաները կրկին Մինսկում են ընթացել։ Չնայած ուժայինների լուրջ պատրաստվածությանը՝ ցուցարարները քայլերթով անցել են մայրաքաղաքի գլխավոր փողոցներով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ Գոմելում իրավապահները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ։

Հավելենք, որ Բելառուսում արդեն 50-րդ օրն է՝ ցուցարարները փողոց են դուրս գալիս։

Ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան իր աջակցությունն է հայտնել ընդդիմադիրներին ու կոչ արել կանգնեցնել վարչակազմին խաղաղ ճանապարհով։

«Ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է։ Իսկ մի ամբողջ ազգ ավելի ուժեղ է, քան մեկ մարդը, չէ՞ որ ազգը պայքարում է իր իրավունքների, ապագայի ու մեր երեխաների ապագայի համար»,- հավելել է նա։

Ալեքսանդր Լուկաշենկոն ընթացող ցույցերի վերաբերյալ ոչինչ չի ասել, փոխարենը շնորհավորել է մեքենաշինարարներին՝ մասնագիտական տոնի առթիվ։