Karevorinfo  Իրադարձություններ  132

ՀՀ դեսպանը Մոսկվայի իշխանությունների հետ քայլեր է ձեռնարկում՝ սադրանքներից խուսափելու համար

20:50 կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.
ՀՀ դեսպանը Մոսկվայի իշխանությունների հետ քայլեր է ձեռնարկում՝ սադրանքներից խուսափելու համար

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Մոսկվայի իշխանությունների հետ համատեղ քայլեր է ձեռնարկում՝ Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման հետ կապված սադրանքներից խուսափելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

Նրա խոսքով՝ իրադրությունը տարածաշրջանում շատ վտանգավոր է։

«Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական դրություն է հայտարարած, մարտեր են ընթանում։ Իրավիճակի մասին ինչ-որ բան ասելը բարդ է, բայց մենք մեր հայրենակիցներին կոչ ենք անում հանգստություն պահպանել, ոչ մի գործողության, հավաքի չմիանալ և հետևել ռուսական օրենսդրությանը»,- ասել է նա։

Դեսպանը նաև հույս է հայտնել, որ մոսկովյան իշխանությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում կհաջողվի խուսափել որևէ սադրանքից․ «Համենայն դեպս՝ դրան է ուղղված մեր աշխատանքը»։